Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց "Սուպերմարկետի կառավարում" թեմայով։ Դասընթացը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-19-ը, ժամը 15:00-17:00-ը: Դասընթացն ունի ժամանակակից ինտերակտիվ բնույթ և ներկայացվում է PPT ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային սուպերմարկետների ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին կտրամադրվի հատուկ գրանցման մասնագիտական նյութեր և տերմինաբանական բառարան։ Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն.
Սուպերմարկետի էությունը և ընդհանուր նկարագիրը
Սուպերմարկետների ստեղծման և զարգացման պատմական ակնարկը
Սուպերմարկետների տեսակները և վերջիններիս առանձնահատկությունները
Սուպերմարկետի կառավարման համակարգի առանձնահատկությունները, ներառյալ կազմակերպչական կառուցվածքները և անձնակազմի կառավարումը
Սուպերմարկետի ներքին միջավայրի ճիշտ կազմակերպումը, մասնավորապես տարածքի հատակագծման տեսակները և բաժինների տեղաբաշխումը համաձայն գնորդների հոսքերի
Սուպերմարկետի արտաքին միջավայրի ճիշտ կազմակերպումը, մասնավորապես տեղակայումը, արտաքին գովազդի կազմակերպումը և ցուցափեղկերի ներկայացումը
Սուպերմարկետի վաճառքի խթանման միջոցառումների տեսակները և իրականացման պայմանները:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ավարտական հավաստագրեր։
Խմբակային դասընթացի վճարը` 30,000 դրամ ներառյալ բոլոր հարկերը
Անհատական դասընթացի վճարը՝ 60,000 դրամ ներառյալ բոլոր հարկերը:
Ավելին`
այստեղ