"Բի Էս Սի"-ն և "Պարադիգմա Արմենիա"-ն կազմակերպում են "ՀՀ Աշխատանքային օրենսդրության և հարակից դաշտի խնդրահարույց հարցեր" թեմայով սեմինար, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24 – 25, ժամը 10:00-13:00: Սեմինարը նախատեսված է փորձառու հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի ղեկավարների և տնօրենների համար: Դասընթացը կվարի Ստեփան Հայրապետյանը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բոլոր նորմատիվային ակտերի շուրջ: Ներկայացված թեմաների շրջանակներում կարող եք նախապես ներկայացնել Ձեր հարցերը: Սեմինարի արդյունքում մասնակիցները մանրամասն կծանոթանան նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, դրանց կատարման անհրաժեշտությանը և նպատակին, ինչպես նաև կստանան իրենց անհանգստացնող հարցերի պարզաբանումները:
Դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար` (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ): 24,950 դրամ:
Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) : 240000 դրամ:
Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 22:
Ավելին`
այստեղ