Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողով

Թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողով

10.11.2011
Նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երևան, նախագահ Արա Պապյան), Իրանագիտական Կովկասյան կենտրոնը (Երևան), Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան և ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցացիա, Խաչիկ Գևորգյան): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը (նախագահ՝ Հրաչ Գաբրիելյան): Թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում՝ 2005թ. մայիսին և կազմակերպվել Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի և Իրանագիտական կովկասյան կենտրոնի կողմից:
Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձևով փարվում է Կասպից ծովի հարավային ափին և հասնում մինչև Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը:

Կայանալիք գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը պատրաստել է «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» կոլեկտիվ մենագրությունը՝ պրոֆեսոր Գ.Ս.Ասատրյանի խմբագրությամբ: Մենագրությունը ներառում է 10 գլուխ՝ մանրամասն քննության առնելով թալիշների ծագման և պատմության խնդիրները՝ Թալիշի հնագույն քաղաքակրթություններից մինչև թալիշ ժողովրդի նորագույն պատմությունը: Մենագրության առանձին գլուխներ անդրադառնում են Թալիշստանի բնակչության, բնական ռեսուրսների, կրոնի և հավատալիքների, ժողովրդական արվեստի, լեզվի ու գրականության հարցերին: Մենագրության շնորհանդեսը կկայանա թալիշագիտական 2-րդ գիտաժողովի պաշտոնական բացման ժամանակ:

Գիտաժողովի բացմանը ելույթ կունենան պրոֆսոր Գ. Ասատրյանը (Հայաստան) «Թալիշագիտության արդի խնդիրների և դրա հեռանկարների շուրջ», պրոֆեսոր Ա. Գրանմայեն (Մեծ Բրիտանիա)՝ «Ինչպե՞ս փրկել թալիշների լեզուն և մշակույթը.», հայտնի պատմաբան և գրող Քավե Ֆարրոխը (Կանադա)՝ «Կովկասյան Ադրբեջանի ապաիրանականացման գործընթացը (1828 թ.-ից մինչ այսօր)»: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վ. Ոսկանյանը կներկայացնի նոր թալիշական այբուբենի նախագիծը՝ Ավեստայի գրի հիման վրա:

Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաև հայտնի մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Կանադայից: Գիտաժողովը, անշուշտ, դառնալու է նշանավոր իրադարձություն և՛ արևելագիտության, և՛ թալիշների ժամանակակից պատմության մեջ: Այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել և դրական արձագանք գտել տարբեր երկրների իրանագետների և թալիշ մտավորականների շրջանում:

2005թ. թալիշագիտական 1-ին և վերջերս Երևանում կայացած զազաների պատմությանն ու մշակույթին նվիրված գիտաժողովներն արդեն իսկ արժանացել են միջազգային ակադեմիական շրջանակների բարձր գնահատանքին և մեծ հետաքրքրություն առաջացրել հայ արևելագիտության հանդեպ: Սա խոսում է իրանագիտության հայկական դպրոցի ակադեմիականության և միջազգային բարձր հեղինակության մասին:

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին, ժամը 10.00, «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park