Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր

Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր

12.10.2011
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին Եվրասիական երկրներից գալ ԱՄՆ` տարբեր ուսումնական հաստատություններում մագիստրական մեկամյա կամ երկամյա ծրագրով ուսանելու նպատակով: Մասնակցելով դասընթացներին, մասնագիտական պրակտիկային և համայնքային ծառայության աշխատանքներին` ծրագրի մասնակիցները սերտորեն առնչվում են ամերիկացիների հետ, ինչպես նաև անմիջական կապեր են հաստատում ամերիկյան համալսարանների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց խորապես ընկալելու այնպիսի ամերիկյան արժեքներ և գաղափարներ, ինչպիսին է ժողովրդավարությունը, իսկ այնուհետև վերադառնալ հայրենիք և օգտագործել ստացած գիտելիքներն ու փորձը ի շահ հայրենի երկրի:
Ծրագրի նպատակն է խթանել երկրների միջև փոխըմբռնումը, կառուցել ժողովրդավարություն և ինտենսիվ գիտական ուսումնասիրության և մասնագիտական վերապատրաստման միջոցով խթանել Եվրասիայում անցումը դեպի շուկայական տնտեսություն: Վերադառնալով հայրենիք` Մասկի ծրագրի մասնակիցները մասնագիտորեն նպաստում են իրենց երկրներում ժողովրդավարության գործընթացին և ամրապնդում են ԱՄՆ-ի և իրենց հայրենի երկրի միջև հարաբերությունները:

Ծրագրի մասնակիցները ընդգրկվում են լրիվ դրույքով ոչ գիտական կամ գիտական աստիճան շնորհող ուսումնական ծրագրի մեջ Այռեքսի գործընկեր համալսարաններում`ձեռք բերելով նոր միջազգային հեռանկարներ և արժեքավոր մասնագիտական փորձ: Մասկի ծրագիրն առաջարկում է կրթություն հետևյալ ուսումնական ոլորտներում` բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` նոյեմբերի 2, 2011թ:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park