ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու "Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար" խորագրով դասախոսությունը, որր կվարի Դր. Մեթյու Քրոնիգը (Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ): Դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 14:00 – 15:30: Դասախոսության աշխատանքային լեզուն` անգլերեն` համընթաց թարգմանությամբ հայերենի:
Դր. Քրոնիգը կանդրադառնա միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների պատմականորեն կարևոր ու վտագավոր փոխանցումներին, որոնք տեղ են գտել նրա հեղինակած վերջին` "Արտահանելով ռումբ" վերնագրով գրքում: Գլոբալ տեսանկյունից միջուկային փոխանցումները վերլուծելուց զատ Դր. Քրոնիգը կներկայացնի Կովկասյան տարածաշրջանում միջուկային անօրինական փոխանցումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները:
Ավելին`
այստեղ