Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Գրավիչ գծապատկերների պատրաստում" թեմայով դասընթաց

"Գրավիչ գծապատկերների պատրաստում" թեմայով դասընթաց

15.10.2011
"Գրավիչ գծապատկերների պատրաստում" թեմայով դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 4-ին ժամը` 11:00-14:00, 2011թ: Դասընթացը կվարի Նանա Պապիաշվիլին: Դասընթացը նախատեսված է այն հետազոտողների համար, ովքեր պարբերաբար գծապատկերներ են պատրաստում և կցանկանային դրանք ավելի տպավորիչ ու հետաքրքիր դարձնել Excel-ի միջոցով: Կներկայացվեն գծապատկերների տարբեր տեսակներ և դրանք ավելի գրավիչ դարձնելու օրինակներ: Դասընթացից հետո ունկնդիրները կկարողանան դյուրընթեռնելի և ուշագրավ գծապատկերներ պատրաստել: Մասնակիցները պետք է ծանոթ լինեն SPSS և Excel ծրագրերին: Հաջող մասնակցության դեպքում ունկնդիրները ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կհրավիրվեն տարբեր ծրագրերի և իրենց աջակցությունը կցուցաբերեն գծապատկերներ պատրաստելիս:
Դասընթացավարի համառոտ կենսագրականը. Նանա Պապիաշվիլին ՀՌԿԿ տարածաշրջանային հետազոող-վերլուծաբան է: SPSS, Excel և STATA ծրագրերի միջոցով տարբեր հետազոտական տվյալների վերլուծությունների ու արդյունքների ներկայացման փորձ ունի: Միջազգային հարաբերությունների ու եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան է ստացել Կենտրոնական Եվրոպայի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):

Դասընթացին մասնակցելու համար գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը` ժամը 18:00-ը: Միայն 8 մասնակիցներ կարող են ներկա գտնվել դասընթացին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացնենք նոյեմբերի 2-ին:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park