Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հնարավորություն է տալիս նախկին Սովետական միության երկրների բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ում` առանց կրթական աստիճան ստանալու: Մասնակիցները ընտրվում են բաց և ազատ մրցույթի սկզբունքով: Ծրագիրը հաղթած ուսանողները մեկ ուսումնական տարի սովորում են ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնել Ամերիկայի միացյալ նահանգների վերաբերյալ իրենց պատկերացումների շրջանակը և կիսել իրենց երկրների պատմությունն ու մշակութային գիտելիքները այդ երկրի քաղաքացիների հետ: Ըստ Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի պահանջների` մասնակիցները ուսումը շարունակում են իրենց հայրենիքում, կիսում են ԱՄՆ-ում ձեռք բերած իրենց գիտելիքներն ուրիշների հետ ու նպաստում իրենց համայնքների զարգացմանը: Եվրասիայի և Միջին Ասիայի երկրներում հայտարարված Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է:
Ծրագրի նպատակները`
Բարձրացնել Եվրասիայի երկրների և ԱՄՆ-ի միջև միջմշակութային փոխըմբռման մակարդակը,
Հզորացնել ԱՄՆ-ի և մասնակից երկրների հարաբերությունները` պատրաստելով ուսանողներին այնպես կիրառել ԱՄՆ-ում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները, որ կարողանան իրենց երկրների համար ծառայել որպես համայնքի առաջնորդներ և "մշակութային դեսպաններ" Ամերիկայի համար:
Ծրագրի նախապատմությունը:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի հաղթողները ԱՄՆ-ում կհաճախեն պետական հավատարմագրված համալսարաններ և համայնքային քոլեջներ մեկ տարի ուսուցման տևողությամբ, լրիվ ստացիոնար հիմունքներով:
Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 7, 2011 թ:
Ավելին`
այստեղ