Բրազիլիայի կառավարությունը մոտակա չորս տարիների ընթացքում նախատեսում է տրամադրել շուրջ 75.000 կրթաթոշակային տեղ ինչպես Բրազիլիայի քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների այն քաղաքացիների համար, որոնք իրենց ուսումը կամ հետազոտությունը իրականացնելու են Բրազիլիայի բարձրագույն ուսումնական կամ հետազոտական հաստատություններում: Կրթաթոշակները ֆինանսավորվելու են Բրազիլիայի կրթության նախարարության, գիտական և տեխնոլոգիական զարգացման ազգային խորհրդի և գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից:
Կրթաթոշակային տեղերի հատկացման համար առաջնային ոլորտներն են.
- Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիա,
- Բնական աղետների կանխարգելման և նվազեցման տեխնոլոգիա,
- Նանոտեխնոլոգիա,
- Կայուն գյուղատնտեսական արտադրություն,
- Վերականգնողական էներգիա և այլն:
Ավելին`
այստեղ