2011թ. նոյեմբերի 14-18-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցությունը Երևանում կազմակերպում են Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի ընդլայնված նիստ, "Երևանյան Բիեննալե-2011" համահայկական ճարտարագիտական մրցույթ-ցուցահանդես և "Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները" խորագրով գիտաժողով, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 14-18-ը:
Օրակարգում.
1.կազմակերպության երկամյա գործունեության արդյունքներ և հիմնախնդիրներ,
2. առաջիկա ծրագրեր և անելիքներ:
2011թ. նոյեմբերի 14-18-ը այդ օրերին Երևանում կանցկացվեն "Երևանյան Բիեննալե-2011" համահայկական ճարտարագիտական մրցույթ-ցուցահանդեսը և "Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները" խորագրով գիտաժողովը:
2009թ. ապրիլի 21-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական համաժողովը, որտեղ հիմնադրվել է համահայկական մասնագիտական ընկերակցություն և ընտրվել համակարգող խորհուրդ:
Անցած երկու տարիներին ընկերակցությունը մասնակցել է մի շարք նախագծերի, ինչպես համահայկական նշանակություն ունեցող "Շանհայ էքսպո-2010" փառատոնին և այլ ծրագրերի մշակմանը:
Ավելին`
այստեղ