Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Անձնակազմի արդյունավետ կառավարում - Մասթեր Քլաս

Անձնակազմի արդյունավետ կառավարում - Մասթեր Քլաս

11.10.2011
"Բի Էս Սի"-ն հրավիրում է մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մարդակային ռեսուրսների (ՄՌ) ղեկավարներին, ՄՌ բաժինների մասնագետներին և բարձր օղակների ղեկավարներին, որոնք ցանկանում են ՄՌ կառավարման բնագավառում իրենց որոշումներն ու գործառույթները դարձնել ավելի արդյունավետ և ճշգրիտ, մասնակցելու երկարաժամկետ դասընթացին` բաղկացած հետևյալ հինգ փուլերից` Արդյունավետ և համակարգված հարցազրույցներ, Գործառույթներ և գործընթացներ, Մոտիվացիա, Կոնֆլիկտների կառավարում, Անձնակազմի գնահատում:
Ինչ կսովորեն մասնակիցները`
- Ինչպե՞ս գտնել, ընտրել և պահպանել լավագույն աշխատողներին` կիրառելով հարցազրույցների զանազան մեթոդներ
- Ինչպե՞ս սահմանել յուրաքանչյուր աշխատողի անձնական նպատակները, մշակել աշխատանքային նկարագրերը և բացահայտել աշխատողների մասնագիտական ունակությունները
- Ինպե՞ս իրականացնել արդյունավետ ՄՌ գործառույթներ
- Ինչպե՞ս են համակցվում մարդկային ռեսուրսների պլանավորումը և ընկերության ռազմավարական պլանավորումը
- Ինչպե՞ս լավագույն ձևով ներգրավել նոր աշխատողներին աշխատանքային գործընթացում և խրախուսելարդյունավետաշխատանքի համար
- Ինչպե՞ս ստեղծել և պահպանել աշխատավայրում առողջ աշխատանքային հարաբերություններ
- Ինչպե՞ս դարձնել աշխատանքի գնահատումը արդյունավետ և օգտակար:

Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 8 օր/24 ժամ, հոկտեմբերի 24 - նոյեմբերի 9, 10.00-13.00:

Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ): 46,400:

Դասընթացավար` Նունե Վարոսյան:

Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր:

Գրանցման վերջնաժամկետը` հոկտեմբերի 21, 2011թ:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park