"Այբ" ավագ դպրոցի ուսումնական կենտրոնն առաջարկում է անգլերենի խորացված դասընթացներ բարձր դասարանցիների համար: Դասընթացը հիմնված է Քեմբրիջի համալսարանի "English in Mind" մեթոդոլոգիայի վրա: Ծրագիրն առավել հարմարեցված է 8-11-րդ դասարանցիների համար: Դասընթացները կանցկացվեն "Այբ" ավագ դպրոցում: "Այբ" ավագ դպրոցի հաջորդ ուսումնական տարվա դիմորդների համար այս դասընթացները լավ հնարավորություն են՝ բարելավելու անգլերենի իմացությունը մինչև ընդունելության համար անհրաժեշտ մակարդակը (սույն դասընթացի միջին մակարդակը):
Բոլոր ցանկացողները պետք է նախապես հանձնեն իմացության ստուգաթեստ հոկտեմբերի 28-ին կամ 31-ին, ժանը 17:00-ին, "Այբ" ավագ դպրոցում:
Ավելին՝
այստեղ