Օգտակար նյութեր
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Օգնական


Օգտակար նյութեր ուսանողների համար



Եվրոպական համալսարաններ` Օքսֆորդի համալսարան (շարունակություն)

Եվրոպական համալսարաններ` Օքսֆորդի համալսարան (շարունակություն)

Համալսարանի ընդունելությունը 
Տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ուսման պլանավորված սկզբից առաջ դիմորդները դիմում են ներկայացնում քոլեջներ: Հատուկ հանձնաժողովը նայում է գնահատականները (միայն գերազանց,A-level), հանձնարարական նամակները, անցկացնում է հարցազրույցներ: Որոշ դեպքերում ապագա ուսանողին կարող են խնդրել ցույց տալ գրավոր աշխատանքները, անցկացնել սեփական գրավոր թեստեր: (Մեծ Բրիտանիայում դպրոցական քննությունները ստանդարտացված են և անցկացվում են ոչ թե դպրոցներով, այլև կենտրոնացված քննական հանձնաժողովներով- examination boards):
Քանի որ համալսարանի տեղերն առաջարկվում են դիմորդների մեծամասնության դպրոցական քննությունները ավարտելուց առաջ, ուսանողները, որպես կանոն, ընդունվում են այն պայմանով, որ իրենց գնահատականները ուսումնական տարվա սկզբին կլինեն կանխապայմանած բալից ոչ քիչ (conditional offer): Անհրաժեշտ է նույնպես իմանալ անգլերեն լեզուն անգլիացուց ոչ պակաս (IELTS-6.5, TOEFL-230 սերտիֆիկատներով): Ուսումը անվճար չէ` տարվա ծախսերը կազմում են մոտ 8 հազար ֆունտ, ուսման վարձը կախված է ընտրված մասնագիտությունից, արվեստը 6300 ֆունտ է, գիտությունը` 8400 ֆունտ, բժշկությունը 15400 ֆունտ: Մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու համար թեկնածուները դիմում են ներկայացնում համապատասխան ֆակուլտետ:
Չի թույլատրվում դիմումների ներկայացումը միևնույն տարի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններ:

Հետաքրքիր փաստեր

2006 թվականին բրիտանական և ավստրիական գիտնականները հաշվել են թե որքան են կշռում որոշ երկրներ: Նրանք հիմնվել են ամեն տարածքի երկնակեղևի հաստության մասին տվյալների վրա: Ըստ նրանց տվյալների Մեծ Բրիտանիան կշռում է 24000000 մլրդ տոննա, իսկ Անգլիայի ամենածանր քաղաքը Օքսֆորդն է: Այնտեղ երկնակամարի կիլոմետրային մասը կշռում է 140000 տոննա:

2003 թվականին Օքսֆորդում ամերիկյան բանասեր Մայքլ Դրաութը հայտնաբերել է “Մատանիների տիրակալը” ֆենտեզի ժանրի տրիլոգիայի հռչակավոր հեղինակի անհայտ ձեռագիրը և խոշոր օքսֆորդյան գիտնական Ջ. Տոլկիենին: Դա “Բոեվուլֆ” սագայի թարգմանությունն էր պրոֆեսորի մեկնաբանություններով , որը մասնագիտացել էր այդ ժամանակ գերմանիստիկայի վրա: Ձեռագրի ծավալը մոտ 2 հազ. Էջ է:

Օքսֆորդի համալսարանում, Կլարենդոնյան լաբորատորիայում կա էլեկտրական զանգակ, որն անընդհատ զանգում է 1840 թվականից: Նրանում օգտագործվում են էլեկտրաստատիկ ձգողության ուժերը, այդ պատճառով դրա աշխատանքի համար ծախսվում է շատ քիչ քանակությամբ էներգիա: Սննդի չոր էլեմենտները զանգակի համար տեղադրված էին նրա ստեղծման ժամանակ և հերմետիկ լցված հալված ծծմբով, այդ պատճառով ոչ ոք հաստատ չգիտի թե ինչպես են դրանք ստեղծված: 170 տարուց ավելի աշխատող գործիքը ներկայացնում է իրենից պատմության մեջ ամենաերկար անդադար էքսպերիմենտներից մեկը:

Հայտնի շրջանավարտներ

Ջոնաթան Սվիֆթ-գրող
Օսկար Ուալդ-պոետ, գրող
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկին-լեզվաբան, գրող
Թոմաս Հորնսբի-աստղագետ
Էդուարդ VII-Մեծ Բրիտանիայի թագավոր 1902-ից 1910
Էդուարդ VIII- Մեծ Բրիտանիայի թագավոր 1936թ.
Թոնի Բլեր- Մեծ Բրիտանիայի վարչապետ 1997-ից 2007
Հարոլդ Վիլսոն- Մեծ Բրիտանիայի վարչապետ 1964-ից 1976 (դադարով)
Վիլյամ Յուարտ Գլադսթոն -Մեծ Բրիտանիայի վարչապետ 1868-ից 1894
Դեվիդ Քեմերոն- Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010 թ.-ի մայիսի 11-ից, Կոնսերվատիվ կուսակցության առաջնորդ 2005-ից
Հենրի Պելեմ- Մեծ Բրիտանիայի 3-րդ վարչապետ 1743-ից 1754
Վիլյամ Փիթ, առաջին կոմս Չեթեմ- Մեծ Բրիտանիայի 10-րդ վարչապետ1766-ից 1768
Մարգարետ Թեթչեր- Մեծ Բրիտանիայի վարչապետ 1979-ից 1990
Էդվարդ Հիթ- Մեծ Բրիտանիայի վարչապետ 1970-ից 1974


Isis Innovation Limited- տեխնոլոգիաների սեփականությունն է համալսարանում, հիմնադրման պահից 1988 թվականին բաց է թողել 60 ընկերություն: Isis Innovation Limited –ը թողարկում են միջինում մեկ պատենտից շաբաթական մինչև 200 լիցենզավորված համաձայնագրերի:
Քոնսալթինգի Օքսֆորդի համալսարանը ղեկավարում է ավելի քան 200 խորհրդատվական նախագիծ և ունի 400-ից ավել որակավորված մասնագետ կազմակերպությունների ներքին իրավիճակը ստուգելու համար:
Քոնսալթինգի համալսարանը գրավում է երկրորդ տեղը Օքսֆորդշիրում ինչպես գործատու: Այդ կազմակերպության միջոցով շահավետ պայմաններով աշխատանք են գտել ավելի քան 18,000 մարդ:
Օքսֆորդշիրը հանդիսանում է առաջին առաջատար կենտրոնը Եվրոպայում հաջողակ կորպորացիաների կազմակերպման, նոր իննովացիոն տեխնոլոգիաների և գիտոելիքների գծով:
Բնակչության զբաղվածության ամենաբարձր տոկոսը Մեծ Բրիտանիայում կազմում է 82%, քանի որ համալսարանը համագործակցում է երկրի առաջավոր ընկերությունների հետ:
Օքսֆորդի համալսարանը հանդիսանում է Օքսֆորդշիրի տնտեսական ընկերության կայացման հիմնադիր:
Օքսֆորդի համալսարանի ավելի քան  1,200 ուսանողներ հանդիսանում են ձեռնարկատիրական հասարակության անդամներ: Այդ հասարակության անդամների տասից մեկը իր ձեռնարկության սեփականատերն է:
Օքսֆորդի համալսարանն ունի աշխարհում ամենամեծ ԶԼՄ տպագրություն:
2006-2007 թթ-ին համալսարանի եկամուտը կազմել է 676,000,000 ֆունտ ստեռլինգ, քոլեջների եկամուտը` 252,000,000 ֆունտ ստեռլինգ



Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park