Օգտակար նյութեր
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Օգնական


Օգտակար նյութեր ուսանողների համար



Եվրոպական համալսարաններ`Քեմբրիջի համալսարան

Եվրոպական համալսարաններ`Քեմբրիջի համալսարան

Նշանաբան` 
«Hinc lucem et pocula sacra» («From here, light and sacred draughts») 

Քեմբրիջի համալսարան (անգլ.` University of Cambridge, լատ.`Universitas Cantabrigiensis) - ըստ հիմնադրման ժամանակի երկրորդն է Մեծ Բրիտանիայում Օքսֆորդից հետո և չորրորդն է աշխարհում: Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի “հնագույն համալսարաններից” մեկն է, աշխարհի առավել ճանաչված համալսարաններից մեկն է, Ռասել էլիտար խմբի անդամն է: Համալսարանը հիմնադրվել է Քեմբրիջ քաղաքի գիտնական մարդկանց ժողովից, որը կազմավորվել էր, դատելով տարեգրություններից, 1209 թվականին գիտնականների կողմից, որոնք լքել էին Օքսֆորդ քաղաքը այն պատճառով, որ օքսֆորդյան ուսանողը սպանել էր քաղաքի բնակչուհուն: Քեմբրիջ և Օքսֆորդ համալսարանները հաճախ միասին անվանում են “Օքսբրիջ”: Բրիտանական հասարակության պատմության մեջ հաստատուն տեղ ունենալուն ի լրացում այդ համալսարաններն ունեն միմյանց հետ մրցակցության երկար պատմություն:
Ռոջեր Վենդովերը գրել է, որ Քեմբրիջի համալսարանը կարող է հետևել իր ծագումը 1209  թվականին կատարված ոճրից, երբ Օքսֆորդի երկու գիտնական մեղավոր էին ճանաչվել կնոջ բռնաբարության և սպանության մեջ և կախաղան էին հանված քաղաքային իշխանությամբ Թագավորի համաձայնությամբ: Ի նշան բողոքի Օքսֆորդ համալսարանի ղեկավարությունը հոժարակամ դադարեցրեց համալսարանի գործունեությունը, և գիտնականները տեղափոխվեցին շատ այլ վայրեր, ներառյալ Քեմբրիջում վաղ գոյություն ունեցող դպրոցը: Օքսֆորդի այդ հետազոտողները Քեմբրիջի մեջ կյանք են “հիմնել”, դարձնելով այն համալսարան 1209 թվականին: Քեմբրիջի որպես համալսարանի տիտղոսը հետագայում հաստատվել էր Գրիքոր IX Հռոմի պապի 1233 թվականի դեկրետին համապատասխան: Այն բանից հետո երբ Քեմբրիջը նկարագրվել էր որպես stadium generale Հռոմի պապի կողմից Նիկոլայ IV –ին նամակում 1290 թվականին, Ջոն (Իոանն) XXII պապը 1318 թվականին պաշտոնապես ընդունեց համալսարանը, բայց այդ ժամանակ դա արդեն լիովին հաստատված ուսումնական հաստատություն էր: Քեմբրիջում ուսուցումը երկար տարիներ էր տևում, իսկ ուսումնական հաստատության ավարտից հետո պահանջվում էր ևս մինիմալ 2 տարի անցկացնել այնտեղ դասախոսի կարգավիճակով:

Քեմբրիջի ամենահայտնի կառույցը Թագավորական քոլեջի տաճարն է: Այն կառուցվում էր համարյա 100 տարի 1446 թվականից և դարձավ վեհագույն ճարտարապետական կառույց: Թագավորական քոլեջի տաճարի տղաների երգչախմբի ելույթը ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Սուրբ Ծննդյանը:

Քեմբրիջի համալսարանի քոլեջները
       
Ներկա պահին Քեմբրիջում կա 31 քոլեջ, որոնցից երեքը ընդունում են միայն կանանց (Նյու Հոլ, Նյուհեմ և Լյուսի Քավենդիշ): Մնացած 28 քոլեջը խառն են: Մագդալենայի քոլեջը վերջին ամբողջությամբ տղամարդկանց քոլեջն էր և սկսեց ընդունել կանանց միայն 1988 թվականին: Երկու քոլեջ ընդունում են միայն ասպիրանտների (անգլ.` post-graduate students) (Քլեր Հոլ և Դարվին), ևս չորսը ընդունում են առավելապես տարիքով ուսանողների կամ ասպիրանտների (graduate) (Հյու Հոլ, Լյուսի Քավենդիշ, Սբ. Էդմունդ և Վուլֆսոն): Մնացած 25 քոլեջը ընդունում են և ուսանողների և ասպիրանտների:

Քեմբրիջում կա մի քանի աստվածաբանական քոլեջ, օրինակ, Վեստմինստերական քոլեջը և Ռիդլի Հոլը, որոնք կապված են համալսարանի հետ Քեմբրիջի աստվածաբանական ֆեդերացիայի միջոցով:

Ամեն քոլեջ ունի իր սեփական կանոնադրությունը և պրոֆեսորների ու դասախոսների իր կազմը, երբեմն բոլոր առարկաներից, երբեմն միայն գիտության մի ճյուղով: Ընդունվելով քոլեջ` ուսանողը կարգվում է քոլեջի թյութորներից (tutor-դաստիարակ)մեկի մոտ, որը հետևում է, որ իր աշակերտը լավ պատրաստված լինի համալսարանական քննություններին, ինչպես նաև հետևում է ուսանողի պահվածքը:

Ամեն քոլեջի գլխում կանգնած է տնօրենը (Head, Master, երբեմն Provost կամ President), որն ընտրվում է ցմահ, անպայման դոկտորի աստիճան ունեցող հոգեվորականներից: Քոլեջի անդամները կազմված են Graduates-ից, այսինքն գիտական աստիճան ստացած և քոլեջի օգտին հայտնի ամենամյա մուծում կատարող անձանցից և Fellows-ից (մեծեր և փոքրեր): Վերջինները ապրում են հենց քոլեջում, ստանում են աշխատավարձ և սովորաբար զբաղվում են դասախոսությամբ: Այդ կոչումը ստանալու համար անհրաժեշտ է հանձնել հատուկ քննություն: Քոլեջի ուսանողները բաժանվում են 4 խմբի` 1) ղեկավարության սեղանակիցներ (Fellow-commoners), այսինքն ուսանողներ, որոնք մուծելով ավելի բարձր վճար, ճաշի ժամանակ նստում են պրոֆեսորական սեղանի շուրջ, 2) պանսիոներներ (pensioners), որոնք կազմում են մեծամասնությունը, 3) կրթաթոշակավորներ (scholars), մրցութային քննությամբ մասնավոր անձանց կողմից հիմնադրված բազմաթիվ կրթաթոշակներից մեկը ստացողներ և 4)սաիզարներ (sizars), այսինքն քոլեջում անվճար բնակությունից օգտվող աղքատ ուսանողներ: Քոլեջում բնակվում են նաև կուրսն ավարտած այսպես կոչված բակալավրերը:

Քեմբրիջը ակադեմիական համալսարան է, նրա գլխավոր գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական ֆակուլտետների և 31 քոլեջների միջև: Ընդհանրապես ֆակուլտետները կատարում են հետազոտություններ և հատկացնում են ուսանողներին կենտրոնացված դասախեսություններ, այն ժամանակ երբ քոլեջները պատասխանատու են ներքին կարգի և ուսանողների, ասպիրանտների, հետդոկտորական հետազոտությունների և որոշ համալսարանական շտատի բարեկեցության համար: Այդ 31 քոլեջները տեխնիկական հաստատություններ են, անմիջականորեն համալսարանից անկախ և ունեն նշանակալի ինքնավարություն:

Այսօր այստեղ սովորում են 18 հազար ուսանողներ, որոնցից 17%-ը արտասահմանցի են: Քեմբրիջում սովորելու հնարավորություն ստանալու համար պետք է հարցազրույց անցնել ընդունող հանձնաժողովում և տրամադրել անգլերեն լեզվի իմացության մասին սերտիֆիկատ (GCSE-C; IELTS 6-7; TOEFL 600/250): Ուսման վճարը տատանվում է 9 հազ. ֆունտից  տեսական նյութի համար և մինչև 22 հազ. կլինիկական պրակտիկայով կուրսի համար: Լրացուցիչ ուսանողները վճարում են քոլեջի ֆինանսական աջակցության համար 3-ից 4 հազար ֆունտ, հստակ գումարը կախված է կոնկրետ քոլեջից: Ապրուստի համար ծախսերը կկազմեն 7 հազարից ոչ ավել: Համալսարանից գրանտ ստանալու հնարավորություն կա, բայց դրանց քանակը սահմանափակ է:

Քեմբրիջի համալսարանն ունի հետազոտական կենտրոններ և ակադեմիական գիտաճյուղերի մեծամասնության գծով ուսուցանող ֆակուլտետներ: Քեմբրիջն ունի ոչ մեծ թեքում իր կրթական գործունեության մեջ դեպի գիտական առարկաներ, բայց համալսարանում նույնպես դասավանդվում են շատ այլ ուժեղ հումանիտար գիտություններ և կա բավական ուժեղ սոցիոլոգիայի ֆակուլտետ: Այս համալսարանը նույնպես հաշվում են “Ոսկե Եռանկյան”` բրիտանական համալսարանական կրթության աշխարհագրական կենտրոնացման մասը:

Գիտական մասնագիտություններ` քիմիական ճարտարագիտության, համակարգչային գիտությունների, ճարտարագիտության, արդյունաբերական ճարտարագիտության, մաթեմատիկայի, բժշկության, բնագիտությունների, անասնաբուժական բժշկության:Հումանիտար մասնագիտություններ` անգլո-սաքսոնական, սկանդինավյան և կելտական մշակույթի, հնագիտության և մարդաբանության, ճարտարապետության, անտիք դասականի, տնտեսագիտության, կրթության, անգլերենի, աշխարհագրության, պատմության, արվեստի պատմության, երկրատնտեսության, իրավունքի, լեզվաբանության, մենեջմենթի, ժամանակակից և միջնադարյան լեզուների, երաժշտության, արևելյան մշակույթի, փիլիսոփայության, սոցիալական և քաղաքական գիտությունների, կրոնի և աստվածաբանության: Ուսանողների կեսից ավելին նախընտրում են հումանիտար մասնագիտությամբ կրթությունը:

Հումանիտար գիտություններում և արվեստներում երկար կարկառուն ավանդությանը ի լրացում Քեմբրիջի համալսարանը նույնպես հայտնի է նրանով, որ այնտեղ սովորել են երևելի գիտնականներ և մաթեմատիկոսներ: Այդ ցուցակը ներառում է Իսահակ Նյուտոնին, Չարլզ Դարվինին, Վիլյամ Հերվին, Փոլ Դայրեքին, Ջ.Ջ. Թոմսոնին, Էռնեստ Ռազենֆորդին, Ջեին Գուդոլին, Ջեիմս կլերկ Մաքսվելին, Ֆրենսիս Կրիկին, Ալան Թյուրինգին, Սթիվեն Հոքինին և Ֆրեդ Սանջերին:

Քեմբրիջի գիտնականները ստացել են 82 Նոբելյան մրցանակ 1904 թվականից` 29 ֆիզիկայից, 23 բժշկությունից,19 քիմիայից, 7 տնտեսագիտությունից, 2-ական գրականությունից և աշխարհի համար: Քեմբրիջում է գրվել առաջին համակարգչային խաղը:

Գիտական հայտնագործությունները Քեմբրիջում

Ամենակարևոր գիտական հայտնագործություններից և հեղափոխություններից շատերը արվել են Քեմբրիջի շրջանավարտների կողմից: Դրանք ներառում են`
Ֆրենսիս Բեկոնի գիտական մեթոդի հասկացությունը
Իսահակ Նյուտոնի շարժման օրենքները
Ջեյմս Կլերկ Մաքսվելի էլեկտրոմագնետիզմի միացումը
Հենրի Քավենդիշի ջրածնի հայտնագործումը
Չարլզ Դարվինի բնական ընտրության ճանապարհով էվոլյուցիան
Թյուրինգի մեքենան, Ալան Թյուրինգի կողմից ժամանակակից համակարգիչների հիմնադրումը
Ֆրենսիս Կրիկի և Ջեյմս Վոթսոնի ԴՆԹ-ի կառուցվածքը

(Շարունակելի...)



Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park