Օգտակար նյութեր
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Օգնական


Օգտակար նյութեր ուսանողների համար



Եվրոպական համալսարաններ`Քեմբրիջի համալսարան (շարունակություն)

Եվրոպական համալսարաններ`Քեմբրիջի համալսարան (շարունակություն)

Ինչպես ընդունվել Քեմբրիջ հետդիպլոմային կրթության ծրագրերով 

Աշխարհի ամենահին ու առաջավոր համալսարաններից մեկը` Քեմբրիջ ընդունվելը ոչ պարզ և երկար գործընթաց է, որի հաջողությունը կախված է Ձեր ակադեմիական և պրեֆեսիոնալ տվյալներից և վաստակներից, Ձեր անձով համալսարանը հետաքրքրելու կարողությունից, համառությունից, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթի նախապատրաստման որակի ճիշտ ժամանակից: Ընդունվելու ժամանակ մի ամաչեք գրել և զանգահարել ընդունող հանձնաժողովի մասնագետներին ֆակուլտետում և քոլեջում, առաջացած հարցերը տալու և գործընթացը ստուգելու համար:
Ընդունելության պահանջները

Քեմբրիջի մագիստրատուրա կամ ասպիրանտուրա (PhD) ընդունվելու համար ընդունելության հիմնական պահանջներն են ուսման նախորդ աստիճանի ավարտի մասին դիպլոմը (բակալավրիատի կամ մագիստրատուրայի, համապատասխան) բարձր միջին գնահատականով, անգլերեն լեզվի ազատ տիրապետումը (հաստատված IELTS կամ TOEFL սերտիֆիկատներով), ֆինանսավորման առկայության հաստատումը:

IELTS թեստն առավել նախընտրելի է: Մինիմալ պահանջը` ընդհանուր բալը 7.0, այդ թվում 7.0 բալից ոչ պակաս խոսակցական , լսողական և գրավոր մասում, և 6.5 բալից ոչ պակաս ընթերցանության մեջ:

IELTS-ի այլընտրանքը հանդիսանում է TOEFL-ը  TWE-ի համադրությամբ: Մինիմալ պահանջը` 600 բալ TOEFL-ի տպագիր տարբերակում + 5.0 բալից ոչ պակաս TWE-ից կամ 250 բալ TOEFL-ի համակարգչային թեստում + 5.0 բալից ոչ պակաս Essay Writing Test-ից: TOEFL-ի օնլայն թեստի (Internet-based Test, iBT) մինիմալ պահանջը` ընդհանուր բալը 100, այդ թվում մինիմալ 25 բալ ամեն բաղադրիչից:

Այդ պահանջները մինիմալ են և կարող են ավելի բարձր լինել առանձին ֆակուլտետների համար (օրինակ, իրավունք և լեզվաբանություն), ինչպես նաև PhD ծրագրերի համար (ի տարբերություն մագիստրոսական ծրագրերի): Այդ պատճառով ուշադիր ծանոթացեք Ձեր ընտրած ծրագրերի պահանջներին:

Լեզվական թեստի անցկացման մասին սերտիֆիկատը կարող է ուղարկվել ինչպես ընդունման համար փաստաթղթերի ընդհանուր փաթեթի հետ, այնպես էլ հետո: Այնպես որ մի հետաձգեք դիմումի հայցը միայն լեզվական սերտիֆիկատի անպատրաստության պատճառով:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի թվարկը

Հետբուհական ուսուցման(մագիստրեսական և PhD) ծրագրերով Քեմբրիջ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներառում են`
Հայտ (Graduate Admission and scholarship Application Form, GRADSAF), որը ներառում է մոտիվացիոն նամակ (Personal statement)` Ձեր երկարաժամկետ նպատակների և համալսարանում ուսման ակնկալիքների նկարագրությունը:
Երկու հանձնարարական նամակ նախորդ բակալավրական կամ մագիստրոսական ուսման ծրագրերի Ձեր գիտական ղեկավարների կողմից (կամ երեք, այն դեպքում, եթե Դուք հայտ եք ներկայացնում նաև Cambridge Trusts կրթաթոշակի համար, այդ հանձնարարականը պետք է ընդգծի թեկնածուի անձնական և հասարակական վաստակները):
Բարձրագույն կրթության նախորդ աստիճանի մասին դիպլոմի պատճեն (տրանսկրիպտ), որը ներառում է լսված դասընթացների ցուցակը` ստացած բալերի և կրեդիտներում դրանց ծավալի նշմամբ:
Անգլերեն լեզվի տիրապետման մակարդակը հավաստող սերտիֆիկատ:
Գրավոր առաջադրանք (էսսե), որը կարող է պահանջվել մի շարք ծրագրերի համար:
Հայտը նայելու արժեքի վճարը (£35):
Որոշ ծրագրերի ընդունելության համար կարող է պահանջվել CV (Եթե այդ պահանջը առանձին նշված չէ, մի ներառեք այն փաստաթղթերի փաթեթի մեջ):
Կրթաթոշակը ստանալու հաստատում (եթե Դուք այն նախորոք եք հայցել և արդեն կա այն հատկացնելու  որոշումը):
Արտասահմանի անձնագրի պատճեն
Հետազոտական նախագիծ(Research proposal), պահանջվում է հետազոտական ծրագրերի ընդունելության համար (մագիստրոսական և PhD):

Եթե Դուք հայտ եք ներկայացնում հետազոտական ծրագրերով ընդունելության համար, ապա ընդունելության գործընթացը արժե սկսել հետազոտական նախագծի նկարագրման նախապատրաստումից, գիտական ղեկավարի որոնումից և նախագծի թեման ու տեքստը նրա հետ համաձայնեցումից: 

Ձեր հաջողությունը շատ բանում կախված կլինի գիտական ղեկավար գտնելու և Ձեր անձով ու Ձեր հետազոտական նախագծով նրան հետաքրքրելու կարողությունից : Հայտը ներկայացնելու ժամանակ Դուք պետք է նշեք Ձեր ապագա գիտական ղեկավարի անունը: Հետազոտական նախագծի գրման առանձնահատկությունները կարող են տարբերակվել կախված ընտրված ֆակուլտետից և ծրագրից: Օրինակ, “Իրավունքի” ֆակուլտետը առաջ է բերում հետազոտական նախագծի նկարագրման հետևյալ պահանջները`
1. Հետազոտման թեզիսի ընդհանուր նկարագրություն
2. Առաջարկվող հետազոտման կենսունակության հավաստիացում և Քեմբրիջի համալսարանում նրա անցկացման հիմնավորում
3. Հետազոտման մեթոդիկա
4. Աղբյուրներ
5. Հետազոտման համար փաստարկման տրամաբանության սահմանում
6. Եզրակացություն այն հավաստիացմամբ, որ Քեմբրիջը պտղաբեր հիմք կհանդիսանա հետազոտման անցկացման համար (օրինակ, Քեմբրիջի գրադարանները մեծ հավանականությամբ ունեն հետազոտումն անցկացնելու համար անհրաժեշտ նյութերը):

Փաստաթղթերի ձևակերպման կարգը

Հատուկ ուշադրություն դարձրեք  հայտի (GRADSAF) լրացման կարգի վրա և փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման պահանջներին:
Ամեն ինչ լրացրեք անգլերեն լեզվով
Կրթության մասին փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն բուհի ուսումնական մասում
Ռուսերենով բոլոր փաստաթղթերը պետք է անգլերեն թարգմանվեն, և այդ թարգմանությունները պետք նոտարով վավերացված լինեն
Դուք կարող եք հայտ ներկայացնել ցանկացած թվով ծրագրերի ընդունելության համար, բայց յուրաքանչյուր ծրագրի համար Դուք պետք է ներկայացնեք անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթը: Հայտի ներկայացման անհատույց արժեքը, ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային տեսքով, £35 է Ձեր ընտրած յուրաքանչյուր ծրագրի համար:
Մեծ Բրիտանիայի քաղաքացի չհանդիսացող դիմորդները պետք է ներկայացնեն փաստաթղթերի երեք ամբողջ փաթեթ:

Հայտի ներկայացման գործընթացը

Ուսումնական տարին Քեմբրիջում սկսվում է հոկտեմբերի 1-ին: Հայտերի ներկայացման գործընթացը բացվում է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին, և լավ է հայտ ներկայացնել որքան հնարավոր է վաղ: Դա կարևոր է, առաջին հերթին, որովհետև կրթաթոշակների և գրանտերի մասին հարցը որոշվում է ֆակուլտետ Ձեր ընդունվելուց հետո: Երկրորդ` երկու հաջողակ թեկնածուների պայմանի դեպքում ընդունման առավելություն կունենա նա, ով առաջինն է հայտ ներկայացրել:

Հայտի ներկայացման երկու հնարավորություն կա` թղթի և էլեկտրոնային տեսքով, և խորհուրդ է տրվում ընտրել վերջին տարբերակը ինչպես ավելի վստահելի և արագ: Վերջին դեպքում  ինքը հայտը (GRADSAF) դուք ներկայացնում եք օնլայն, իսկ մնացած փաստաթղթերը ուղարկում եք առանձին փոստով: Ավելի լավ է օգտվել Էքսպրես-փոստից` փաստաթղթերի առաքման համար փոստային գործակալի բարձր պատասխանատվությամբ: Ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը չեն ընդունվում: Ձեր հայտը ընդունող հանձնաժողովի կողմից դիտարկման ընդունված կլինի միայն և օնլայն հայտի, և փաստաթղթերի փաթեթի ստանալուց հետո:

Էլեկտրոնային հայտի ներկայացումից հետո 24 ժամվա ընթացքում Դուք ազատ մուտք կստանաք Ձեր անձնական օնլայն կաբինետ, որտեղ կգտնեք տեղեկատվություն Ձեր ընդունելության գործընթացի մասին : Դրական որոշման դեպքում Դուք կստանաք ընդունման մասին առաջարկ` Offer without any  stipulations- այս դեպքում Դուք չպետք է ներկայացնեք ոչ մի լրացուցիչ փաստաթուղթ, կամ Conditional offer- ընդունման մասին առաջարկ լրացուցիչ փաստաթղթերի նշմամբ, որոնք Դուք պետք է ներկայացնեք (ուսման սկզբից ամենաքիչը 2 ամիս շուտ), ինչպես նաև հասցեներ, որտեղ Դուք պետք է ներկայացնեք փաստաթղթերի փաթեթը:

Քոլեջի ընտրությունը

Հայտի ներկայացման ժամանակ հատուկ ուշադրություն դարձրեք քոլեջի ընտրության վրա, որտեղ և Դուք պետք է տեղ ստանաք: Դա կարևոր է համալսարանում ձեր մնալու հարմարավետության, ինչպես նաև ուսման ժամանակ կոնֆերանսների հաճախության և Ձեր ուսման և/կամ հետազոտման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորում ստանալու տեսանկյունից: Քոլեջները նաև շատ են տարբերվում իրենց տեղադրմամբ, ապրուստի պայմաններով և ուսանողների կյանքի կազմակերպմամբ: Ընտրության ժամանակ չսխալվելու համար առաջարկվում է ուշադիր զննել քոլեջների կայքերը, ուշադրություն դարձնելով հետևյալ բնութագրիչների վրա`
Ուսանողների ուսումնական աջակցությունը (ուսումնական գործընթացի առումով խորհրդատվություններ)
Ակադեմիական օժանդակություն և ռեսուրսներ (գրադարանային ֆոնդ և էլեկտրոնային ռեսուրսներ, փորձի փոխանակում ոչ պաշտոնական միջոցառումների սահմաններում)
Ապրուստի և սննդի պայմանները
Ֆինանսական օժանդակության հնարավորությունները
Սոցիալական գործունեությունը
Լրացուցիչ հնարավորություններ և ռեսուրսներ
Ուսման ամբողջ գործընթացում վարչական օժանդակությունը (ընդունելությունը և համալսարանում գրանցումը, փաստաթղթերի նախապատրաստումը լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար և այլն)
Ընդունելության պայմանները
Ուսանողների ամբողջ քանակը
Ուսանողների ընդունման տոկոսը (որը ցույց է տալիս, թե դիմորդների ընդհանուր թվից ուսանողների որ %-ն է ընդունվել քոլեջ, որքան այն բարձր է, այնքան ավելի հեղինակավոր է հանդիսանում քոլեջը)
Տարեկան վճարը

Հայտի ներկայացման ժամանակ Դուք կարող եք նշել այն քոլեջը, որն ամենից շատ եք ուզում ընդունվել (first choice college), ինչպես և երկրորդ “պահեստային” տարբերակը (second choice college): Այն դեպքում երբ թեկնածուն  չի անցնում անկետայում նշված քոլեջները, համալսարանն իր հայեցողությամբ ուղղում է թեկնածուի անկետան այն քոլեջները, որտեղ տեղ կա:

Քոլեջում տեղ ստանալու մասին Ձեզ կտեղեկացնեն առանձին նամակով, այդ տեղեկատվությունը կհայտնվի նաև համալսարանի կայքի Ձեր անձնական կաբինետում: Քոլեջում Ձեր տեղի հաստատումից հետո Դուք այլևս չեք կարողանա ընտրել այլ քոլեջ:

Ուսման ֆինանսավորումն ու կրթաթոշակները

Ֆինանսավորման աղբյուրների մասին հարցը որոշվում է Ձեր ֆակուլտետ ընդունվելուց  հետո: Այդ պատճառով ներկայացրեք փաստաթղթերը որքան հնարավոր է շուտ, իսկ եթե ընդունվում եք ասպիրանտուրա, պայմանավորվեք Ձեր պոտենցիալ գիտական ղեկավարի հետ հարցազրույցի անցկացման մասին ավելի վաղ ժամկետում:

Ուսման վճարից (University & College fees) բացի Դուք պետք է վկայեք ուսման ժամանակ Մեծ Բրիտանիայում ապրուստի վճարման կարողությունը (Քեմբրիջում խորհուրդ չի տրվում աշխատել ուսման ժամանակ, չնայած որ պաշտոնապես ուսանողական վիզայով թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 20 ժամ և շատ ուսանողներ օգտագործում են այդ հնարավորությունը):

Ուսման ֆինանսավորման փնտրտուքը հենց դիմորդի պատասխանատվությունն է և հանդիսանում է ոչ պակաս բարդ խնդիր քան ընդունելության փորձարկումները: Ամեն տարի համալսարանը հրապարակում է ֆինանսավորման հնարավորությունների մասին տեղեկատվությունը:
Հետդիպլոմային ծրագրով հայտի ներկայացման հետ միասին Դուք կարող եք հարցել Ձեր ուսման ֆինանսավորումը Cambridge Trusts-ի միջոցով, որը ուսանողներին կրթաթոշակներ է հատկացնում ոչ Մեծ Բրիտանիայից: Ահա ամենահայտնի կրթաթոշակները`
TNK/BP Kapitza Cambridge Scholarships: ամեն տարի Ռուսաստանից և Ուկրաինայից դիմորդներին տրամադրվում են մինչև 8 կրթաթոշակ Phd ծրագրերով ուսման համար: Նախընտրությունը տրվում է ճարտարագիտական գիտությունների, տնտեսագիտության, մենեջմենթի, իրավունքի, մաթեմատիկայի և բնագիտությունների ոլորտում հետազոտություններ կատարող ուսանողներին: Պահանջվում է բարձր միջին բալով ուսման նախորդ աստիճանի (մագիստրատուրայի) ավարտի մասին դիպլոմ:
Kapitza Cambridge Scholarship: մի շարք կրթաթոշակներ ամեն տարի տրվում են Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ երկրներից ուսանողներին PhD ծրագրերով ուսման համար: Պահանջվում է բարձր միջին բալով ուսման նախորդ աստիճանի (մագիստրատուրայի) ավարտի մասին դիպլոմ:
Shell Centenary Cambridge Scholarships և Shell Chevening Cambridge Scholarships: Ամեն տարի մի շարք երկրներից, այդ թվում և Ռուսաստանից դիմորդների համար տրամադրվում է մինչև 10 կրթաթոշակ հետդիպլոմային ծրագրերով ուսման համար 1 տարվա ընթացքում: Հետազոտման թեմաները որոշված են ըստ երկրների: Պահանջվում է բարձր միջին բալով ուսման նախորդ աստիճանի  ավարտի մասին դիպլոմ: Հաջողակ թեկնածուները ուսումից հետո պետք է վերադառնան աշխատել բնակության երկիր:
The Gates Cambridge Scholarship: ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկն է, որը տալիս է շատ առավելություններ (սովորաբար տրվում է այն դիմորդներին, որոնք ինչ-որ կապ ունեն ԱՄՆ-ի հետ, օրինակ, սովորել են այնտեղ): Կրթաթոշակները տրամադրվում են ականավոր ուսանողներին հետբուհական ծրագրերով ուսման համար ցանկացած գիտակարգում:




Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park