Հարվարդի համալսարանը ԱՄՆ-ի հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է, տեղակայված է Քեմբրիջ քաղաքում (Մասաչուսեթս նահանգ): Համալսարանը հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին, ամերիկյան մայրցամաքի վրա առաջին գաղութականների հայտնվելուց 16 տարի հետո: Համալսարանի պատմությունը սկսվում է Հարվարդի քոլեջի հիմնադրման պահից, ինչի որոշումն ընդունված էր Մասաչուսեթսի բնակավայրի Գերագույն Դատարանի կողմից: Անվանումը քոլեջը ստացել է ի պատիվ իր առաջին հովանավոր Ջոն Հարվարդի` երիտասարդ նախարարի, որն իր մահից հետո 1638 թվականին նոր ուսումնական հաստատությանը ժառանգություն թողեց իր ունեցվածքի կեսն ու գրադարանը: Պատմականորեն այդ գրադարանը դարձավ մայրցամաքի երկրորդ ազգային գրադարանը (առաջինը եղել է յեզվիտական միաբանության վանքի գրադարանը):
1643 թվականի բրոշյուրում Հարվարդի նշանակությունը սահմանված էր հետևյալ կերպ. “Գիտելիքների փնտրման և սերունդներին դրանց փոխանցման համար, իսկ այդ ուղղուց վախեցողները թող շարունակեն անգիտակցաբար ապավինել եկեղեցու հրաշքներին”: Մինչև 18-րդ դարի վերջը Հարվարդի համալսարանի ուսումնական կուրսում զբաղեցնում էին Աստվածաշունչն ու հին լեզուները, 18-րդ դարի վերջից սկսեցին դասավանդվել նույնպես և նոր լեզուները և մաթեմատիկան: Դեռ 19-րդ դարի սկզբին քոլեջն իրենից ներկայացնում էր արտոնյալ միջնակարգ դպրոց, այնտեղ ընդունվում էին սովորաբար 14 տարեկան սովորողները:
Ուսումնական կուրսը պարտադիր էր բոլորի համար: Քոլեջը փաստացիորեն համալսարանի վերածվեց 19-րդ դարի 1-ին քառորդում, երբ Հարվարդի քոլեջին միացան բժշկական (հիմնադրվել է 1810թ-ին) և իրավաբանական (հիմնադրվել է 1817թ-ին) ֆակուլտետները: Ուսումնական պլանը ընդարձակվեց, մտցվեց պատմության, քաղաքական տնտեսագիտության, քիմիայի, երկրաբանության և այլ առարկաների ուսումնառությունը:
19-րդ դարի 2-րդ քառորդից Հարվարդի համալսարանը, որտեղ դասավանդում էին երևելի գիտնականներ (այդ թվում բանաստեղծ ու գրականագետ Գ. Լոնգֆելլոն), դարձավ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի մշակութային կյանքի կենտրոնը: Հարվարդի համալսարանի զարգացման գործում կարևոր դեր խաղաց ամերիկյան մանկավարժ Չ. Էլիոտը, որը 1869-ից 1909 թթ-ին զբաղեցնում էր համալսարանի նախագահի պաշտոնը:
Հարվարդի առաջին շրջանավարտները ինը ուսանող էին, որոնք սովորում էին միակ դասախոսի մոտ անգլիական համալսարանների ավանդական ծրագրով, որտեղ գերակշռում էին փիլիսոփայական գիտակարգերը:
Հարվարդի համալսարանը իրավամբ ընդունվում է որպես աշխարհի ամենալավ հաստատություններից մեկը բարձրագույն կրթություն ստանալու համար: Զուր չեն ասում, որ լավագույն “ուղեղները” Հարվարդից են դուրս գալիս: Հարվարդի համալսարանում կրթություն են ստացել ԱՄՆ-ի վեց նախագահները` Ջոն Ադամս (1735-1826թթ., ԱՄՆ-ի 2-րդ նախագահ), Ջոն Քուինսի Ադամս (1767-1848թթ., ԱՄՆ-ի 6-րդ նախագահ), Ռաթերֆորդ Բերչարդ Հեիս (1822-1893թթ., ԱՄՆ-ի 19-րդ նախագահ), Թեոդոր Ռուզվելտ (1858-1919թթ., ԱՄՆ-ի 26-րդ նախագահ), Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882-1945թթ., ԱՄՆ-ի 32-րդ նախագահ), Ջոն Ֆիջերալդ Քենեդի (1917-1963թթ., ԱՄՆ-ի 35-րդ նախագահ):
Այժմ համալսարանն ունի մի քանի սեփական թանգարան, որոնց թվում` բուսաբանական(ապակե բույսերի հավաքածուով), համեմատական կենդանաբանության, հանքաբանության և երկրաբանության, հնաբանության և ազգագիտության (որտեղ կարելի է իմանալ բազմաթիվ մանրամասնություններ մայաների և ացտեկների կյանքից): Համալսարանն ունի ոչ միայն սեփական բուսաբանական այգին, այլ նաև սեփական անտառը, որը տարեց տարի ուսումնասիրում են կենսաբանները: Այստեղ է և աշխարհի ամենամեծ ազգային գրադարանը, կենտրոնական գրքերի ժողովածուից բացի կան առանձին գրադարաններ (բացառիկ գրքերի և ձեռագրերի գրադարան, բժշկական, չինա-ճապոնական և այլն): Ամենից շատ Հարվարդը հպարտանում է իր գիտական նվաճումներով, այդ թվում և աշխարհահռչակ բժշկական ֆակուլտետի մշակումներով:
Ներկա ժամանակում Հարվարդի համալսարանում սովորում է 18 հազար մարդ, ևս 10 հազարը Հարվարդի համակարգի մեջ մտնող տարբեր դպրոցների կուրսերի ունկնդիրներ են:
Համալսարանում 12 քոլեջ և ֆակուլտետներ են`
1. Արվեստների և գիտությունների ֆակուլտետ (Faculty of Arts and Sciences), որը ներառում է ճարտարագիտական և կիրառական գիտությունները (School of Engeneering and Applied Sciences), որոնք միասին ապահովում են`
o Բակալավրի աստիճանի(1636թ-ից) ուսանողների համար Հարվարդի քոլեջը (Harvard College),
o Ասպիրանտների համար արվեստների և գիտությունների ասպիրանտուրան (Graduate Scool of Arts and Sciences) (1872թ.),
o Կրթության շարունակման բաժանմունքը (Harvard Division of Continuing Education), որը ներառում է Harvard Extension School (1909) և Harvard Summer School (1871)
2. Բժշկական ֆակուլտետ(Faculty of Medicine), որը ներառում է բժշկության ֆակուլտետը (Medical Scool) (1872) ատամնաբուժության (Harvard School of Dental Medicine) (1867),
3. Աստվածաբանության Հարվարդի ինստիտուտ (Harvard Divinity School),
4. Իրավաբանական գիտությունների Հարվարդի ինստիտուտ (Harvard Law School),
5. Բիզնեսի Հարվարդի ինստիտուտ (Harvard Business Scool),
6. Դիզայնի ասպիրանտուրա (Graduate School of Design),
7. Մանկավարժական գիտությունների ասպիրանտուրա (Harvard Graduate School of Education),
8. Առողջապահության ինստիտուտ (Harvard Scool of Public Health),
9. Ջոն Ֆ. Քենեդիի անվան վարչության ինստիտուտ (John F. Kennedy of Government):
Բոլոր մասնագիտությունների մրցակցությունն ահռելի է, բայց, ինչպես համալսարանների մեծամասնությունում, այստեղ առավել հանրամատչելի են բժշկությունը, իրավագիտությունը, բիզնեսն ու քաղաքագիտությունը: Այսօր Հարվարդում սովորում են ավելի քան 18000 ուսանող ԱՄՆ-ի բոլոր շրջաններից և աշխարհի 100 երկրներից (այդ թվում և մոտ 50 մարդ Ռուսաստանից): Հարվարդն ավարտել են 30 Նոբելյան մրցանակակիրներ:
Հարվարդի համալսարանում մեկ տարվա ուսուցումը կազմում է մոտ $42 հազար: Հարվարդի ուսանողների մեկ երրորդը ստանում է ֆինանսական օժանդակություն: Դա վերաբերում է և արտասահմանի, այդ թվում և Ռուսաստանի դիմորդներին: Հարվարդը մտնում է էլիտար ամերիկյան համալսարանների խմբի մեջ, այսպես կոչված “Բաղեղի լիգայի” մեջ:
2007 թվականին որպես Հարվարդի համալսարանի նախագահ առաջին անգամ ընտրվել էր կին` պատմագետ Դրյու Ֆաուստը: Ֆաուստը ընտրվեց Լոուրենս Սամմերսի փոխարեն, որը 2007 թվականի հունիսին հրաժարական է տվել իր հասարակական նկատողության շուրջ սկանդալի պատճառով այն մասին, որ բնածին առանձնահատկությունների շնորհիվ տղամարդիկ ավելի հաջողակ են ինտելեկտուալ գործունեության և գիտության մեջ, այդ պատճառով էլ բարձր ակադեմիական պաշտոններում կանայք այդքան քիչ են:
2007 թվականի հունիսի 7-ին Հարվարդի համալսարանի շրջանավարտ դարձավ Բիլլ Գեիթսը, աշխարհի ամենահարուստ մարդն ու Մայքրոսոֆթ ընկերության հիմնադիրը: Նա ստացավ Հարվարդի դիպլոմ համալսարանը թողնելուց 32 տարի հետո, շրջանավարտներին դիպլոմները հանձնելու 356-րդ հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ արարողությանը միացված էր և 1977 թվականի շրջանավարտների հոբելյանական երեսուներորդ հանդիպումը, որոնց հետ Գեիթսը սկսեց սովորել Հարվարդում: Բիլլ Գեիթսը ընդունվել էր 1973 թվականին, բայց երկու տարի անց թողել էր ուսումը, որպեսզի իր մանկության ընկեր Փոլ Ալլենի հետ հիմնի Մայքրոսոֆթ ընկերությունը:
Հարվարդի համալսարանի տարբերվող առանձնահատկությունը նրա նպատակադրվածությունն է դեպի գործնականը, տեսական գիտելիքների ռեալի, “երկրայինի” վերածելն է: Հարվարդում համարյա բոլոր կուրսերը այնպես են կառուցված, որ շրջանավարտները կարողանան չմոռանալ ստացած գիտելիքները, երբ վերջապես սկսեն աշխատել, և անմիջապես կիրառեն դրանք գործնականում: Նրանց առաջարկվում է տարբեր բարդության խնդիրների լուծում (կախված ուսման աստիճանից):
Բնականաբար, այդ խնդրի լուծումն արդեն հայտնի է, սովորաբար դա բավականին կիրառական է և ստուգված ժամանակով: Խնդիրն առաջարկվում է ոչ թե մեկ ուսանողի, այլ երեք-չորս հոգանոց խմբի: Այդպիսի համակարգի լրացուցիչ հետևանք է հանդիսանում թիմային աշխատանքի կարողության ձևավորումը: Ուսանողներն էլ կամաց-կամաց սկսում են գլուխ հանել առաջարկված խնդրում, միասին փնտրել խնդրի լուծումը, և այդ կերպ անցնում է ուսման գործընթացը: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի այն, որ նմանատիպ համակարգը ենթադրում է և ուղեղային գրոհի ունակությունների ուսում: Դասախոսն էլ հետո միայն տեղադրում է անհրաժեշտ շեշտերը, բերում է օրինակներ և նշում ստացած գիտելիքները գործնականում օգտագործելու ուղիները:
Հարվարդն աշխարհի ամենահեղինակավոր և ամենալավ համալսարաններից մեկն է: Ամեն տարի Հարվարդի ընդունող հանձնաժողովը մշակում է 28 000 հայտ, և դա հասանելի 2000 տեղի համար: Մեկ հայտը վերանայվում է երկու դասախոսների կողմից, որոնք իրարից անկախ գնահատում են պոտենցիալ թեկնածուին:
Ուսումը Հարվարդում վճարովի է և կազմում է $50000 տարեկան, հաշվի առնելով ապրուստն ու համալսարանում հավելյալ ծախսերը: Բայց համալսարան կարելի է ընդունվել և չունենալով այդպիսի եկամուտներ` կան բազմաթիվ ծրագրեր, որոնք նախատեսված են տաղանդավոր դիմորդների համար, ովքեր ի վիճակի չեն վճարել ուսման վարձը:
Ուսումը ստանալու համար օգնության ցուցաբերման պրակտիկան մտցրել է 1934 թվականին Հարվարդի այդ ժամանակվա նախագահ Ջեյմս Բրիանտ Կոնանտը: Նա մշակում էր ազգային կրթական ծրագիրն ու կարծում, որ Հարվարդն արժե հասանելի դարձնել ամենատաղանդավոր ուսանողների համար, անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից: 1950 թվականին Ջեյմս Կոնտանտի ծրագրին ի լրացում ֆինանսավորման գծով դեկան Ուիլբերգ Բենդերի ջանքերով կազմակերպված էր սովորող ուսանողների օգնության ցանց (հռչակավոր կոմբինատորի ազգանվանակիցը նույնպես ձեռնածում էր ֆինանսներով, բայց, ինչպես տեսնում եք, ավելի շատ ձգտում էր հասարակական օգտին, քան սեփական գրպանին:)
Գրանտներն ու կրթաթոշակները տրամադրվում են ուսանողներին (ներառյալ արտասահմանցի), հիմնվելով առանձին ընտանիքների ֆինանսական կարիքների վրա և ուսանող-բակալավրերի 50 տոկոսը ստանում է ֆինանսական օգնության ձևերից որևէ մեկը (գրանտ, կրթաթոշակ, կրեդիտ, աշխատանք համալսարանի տարածքում): Ընտանիքները, որտեղ տարեկան եկամուտը չի գերազանցում $60,000 ԱՄՆ դոլարը ընդհանրապես ազատվում են ուսման վճարից:
(Շարունակելի...)