Ինչպես ընդունվել Հարվարդի համալսարան
Ընդունվելու գործընթացը շատ բարդ է և կազմված է մի քանի կարևոր էտապներից: Պոտենցիալ թեկնածուն պետք է տրամադրի ընդունող հանձնաժողովին հետևյալ փաստաթղթերը`
1. Միջնակարգ դպրոցի սերտիֆիկատ և վերջին գնահատականներով քաղվածք
2. Երկու հանձնարարական նամակ տարբեր դասախոսների կողմից
3. Երեք մասնագիտական թեստ SAT II
4. Թեստեր ACT or SAT
Եթե թեկնածուն բնակվում է երկրում, որտեղ հնարավոր չէ հանձնել ACT or SAT թեստերը, ապա ընդունող հանձնաժողովը որոշ դեպքերում կարող է ընդունել GRE թեստի արդյունքները: Այդպիսի թեստ սովորաբար պահանջվում է ԱՄՆ-ում մագիստրատուրա ընդունվելու համար: Բայց եթե թեկնածուն արդեն ունի բակալավրի դիպլոմ, ապա դա անհնարին է դարձնում Հարվարդի բակալավրիատ նրա ընդունումը:
Սակայն թեստերի գերազանց արդյունքները չեն երաշխավորում թեկնածուի ընդունվելը Հարվարդ: Համալսարանի ընդունող հանձնաժողովը մեծ նշանակություն է տալիս պոտենցիալ ուսանողների ակտիվությանը դասերից դուրս` հասարակական կազմակերպություններում զբաղվածությանը, երևելի գիտական նվաճումներին, գործնական և հետազոտական աշխատանքներում փորձի առկայությանը: Ընդունող հանձնաժողովը ողջունում է թեկնածուի մոտ նրա հասարակական կամ ակադեմիական ակտիվությունը ապացուցող համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Դրանք կարող են լինել սերտիֆիկատներ կամ պատվոգրեր, կամ Advanced Placement, International Baccalaureate, GCE A-level կամ Abitur թեստերի արդյունքներ:
Ընդունող հանձնաժողովը խրախուսում է, եթե ընդունվելու պահին պոտենցիալ թեկնածուն ունի միջազգային փորձ, օրինակ, ուրիշ երկրում ակադեմիական, հասարակական կամ կամավորական նախագծերում մասնակցությունը: Այդպիսի թեկնածուին ընդունվելու պայմանով տրվում է ուսման տարկետում մինչև 2 տարի այդպիսի նախագծերում մասնակցության համար:
Այսպիսով, եթե անգամ դուք ունեք դպրոցը ոսկե մեդալով ավարտելու մասին փաստաթուղթ, եթե անգամ վերընշված բոլոր թեստերը հանձնված են 99 %-ով և դուք հանդիսանում եք ֆիզիկայից մի քանի հրատարակված հոդվածների համահեղինակ, ապա միևնույն է ընդունող հանձնաժողովը նախընտրությունը կարող է տալ ենթադրենք Լիվանում կամ Սուդանում կամավորական աշխատանքի փորձ ունեցող ուսանողի:
Հարվարդի ընդունելության առաջին առանձնահատկությունը յոթ համառոտ ակնարկներն են` երկու էջից ոչ ավել: Ակնարկները գրվում են տանը Հարվարդից ուղարկված բլանկների վրա: Այնտեղ նշված են և թեմաները: Ընդ որում թեմաները բավականին “պիոներական” են` Պատմեք ձեր կյանքի ամենամեծ անհաջողության մասին: Ինչպես եք դուք հաղթահարել այն: Անվանեք ձեր կյանքի ամենամեծ երեք նվաճումները: Ինչին եք դուք ձգտում և ինչպես կօգնի ձեզ դրանում Հարվարդը: Բայց ակնարկները և պետք է ապացուցեն, որ դուք իսկական ձեռքբերում եք բիզնես դպրոցի համար` բնավորությամբ կազմակերպիչ, նպատակասլաց, մեծ ամբիցիաներով, աշխույժ, աշխատանքի համար գիշերները չքնելու պատրաստ, ռիսկի դիմող և արդեն որոշ ձեռքբերումներ ունեցող: Մի խոսքով, գրավչությամբ շարադրությունները պետք է մոտ լինեն դետեկտիվներին , որպեսզի ընդունող հանձնաժողովի ընթերցողները զարմանան`թե այ սա գործ է:
Փաստաթղթերը պետք է ուղարկել որքան հնարավոր է շուտ
- Որոշ կրթաթոշակային ծրագրերում մասնակցությունը հնարավոր է միայն մինչև վաղ գարուն, այսպիսով այդ կրթաթոշակներին կարող են հավակնել միայն առաջինը ընդունված թեկնածուները:
- Ֆինանսական օգնության մասին որոշումն ընդունվում է միայն ընդունվելու մասին որոշումից հետո: Ֆինանսական իրավիճակի մասին իմացությունը կօգնի ձեզ մի շարք կարևոր որոշումներ ընդունել:
- Հարվարդի համալսարանի և HBS հանրակացարաններում տեղերը խաղարկվում են վիճակախաղում: Նրանում մասնակցելու հայտերի տրման վերջին ժամկետը վաղ գարունն է:
Ընդունման գործընթացը, քայլ առ քայլ կատարում
- Ուղարկեք ընդունելության ձեր հայտը և կցեք այն նայելու համար վճարը $65.00 (կարևոր է` առանց համապատասխան վճարի ձեր հայտը ՉԻ նայվելու)
- Ընդունող հանձնաժողովը սկսում է ընդունման հայտերի զննումը այն կարգով, որով դրանք հասել են
- Ընդունող հանձնաժողովի որոշումները դիմորդներին ուղարկվում են փոստով
Ընդունելության հայտ
Դուք կարող եք օգտագործել Common Application կամ Universal College Application: Միշտ ընդգծեք ձեր ազգանունը Ընդունող հանձնաժողով ուղարկվող բոլոր փաստաթղթերի վրա:
Հայտի զննման վճարը $65 ԱՄՆ դոլարի չափով
Հարվարդի համալսարանը մտցրել է հայտերի զննման համար վճարի համակարգը, որպեսզի սահմանափակի տրված բայց ակնհայտորեն չանցնող անկետաների քանակը: Հայտերի զննման համար վճարի բացակայության դեպքում հազարավոր դիմորդներ ամբողջ աշխարհից կարող էին ընդունելության հայտեր ներկայացնել և բեռնել ընդունող հանձնաժողովին մի քանի տարով: Այսպիսով, որոշում էր ընդունվել վճար վերցնել հայտերը նայելու համար և տրվող անկետաների անսահմանափակ քանակությունը չթույլատրելու համար: Գումարը կարելի է տալ չեկով կամ դրամական փոխանցումով Հարվարդի համալսարանի համար ուղիղ ԱՄՆ, կամ էլ կրեդիտային քարտով ինտերնետի միջոցով: Ուղարկեք չեկը կամ դրամական փոխանցումը ընդունելության հայտի հետ միասին:
Հարվարդի հայտի հավելվածը
Հավելվածը կարող է լրացվել ինտերնետով Հայտի լրացման ժամանակ Common Application կամ Universal College Application –ի միջոցով: Դուք կարող եք նաև տպել պատճենը և ուղարկել այն Ընդունող հանձնաժողով փոստով:
SATI թեստի պաշտոնական արդյունքները
Հարվարդ քոլեջի SAT և SAT II (College Board)թեստերի համար պաշտոնական կոդը 3434 է: Թեստերի ադմինիստրատորը կուղարկի ձեր պաշտոնական արդյունքները Քոլեջ թեստերը հանձնելու օրը գրանցման թերթի վրա տվյալ կոդի նշման դեպքում: