diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը և միջազգային իրադրությունը Հայրենական Մեծ պատերազմի նախօրեին

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ I. ԽՍՀՄ-ի պայքարը ևրոպայում կոլեկտիվ անվտանգության ստեղծման համար
Գլուխ II. Մյունխենյան համաձայնագիրը (1938 թ.) և ԽՍՀՄ-ի դիրքորոշումը
Գլուխ III. Եվրոպայի քաղաքական մասնատումը 1939 – 1940 թթ., Հայրենական պատերազմի սկիզբը
Եզրակացություն

Հատված
Սույն աշխատանքի արդիականությունն ու կարևորությունը պայմանավորված է Առաջին աշխարհամարտին հաջորդած և Երկրորդ աշխարհամարտին նախորդած միջազգային դրության և քաղաքական իրավիճակի ուսումնասիրման և դրանում Խորհրդային Միության վարած արտաքին քաղաքականության վերլուծության հետ:
Աշխատանքի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն տվեց անդրադառնալ ևրոպայում Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված հետպատերազմյա իրավիճակին, որին պետք է հաջորդեր նաև Երկրորդ աշխարհամարտը: Ստեղծվել էր բավականին բարդ ու լարված մի իրավիճակ, որի պարագայում աշխարհը բաժանվել էր միանգամից երեք կողմերի՝ արևմտյան (կապիտալիստական), արևելյան (սոցիալ-կոմունիստական) և ռևանշիստական (տոտալիտարիստական, ֆաշիստական, իմպերիալիստական և այլն): Վերջինս, ինչպես գիտեք, բոլոր այն երկրներն էին, որոնք սանձահարել էին Առաջին աշխարհամարտը (1914 – 1918 թթ.), կրել էին ծանր պարտություն, Անտանտե միության զորքերից և պարտավորվել էին վճարել ահռելի ռազմատուգանք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն):
Սոցիալ-կոմունիստական խմբավորման կորիզը կազմում էր նորաստեղծ Խորհրդային Միությունը, որն ամեն կերպ ձգտում էր մեծանար և տարածեր կոմունիստական գաղափարները նաև հարևան պետություններում: Ինչ վերաբերում է արևմտյան կողմին, որի հիմնական կորիզը կազմում էին արևմտյան երկրներ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ոչ միայն իրականացնում էին հակախորհրդային քաղաքականություն, այլև որդեգրել էին խաղաղեցման քաղաքականությունը, որով աչք էին փակում ագրեսոր երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Ճապոնիայի ռազմական գործողությունների և ինտերվենցիայի վրա:
Այսպիսով, այստեղ պետք է առանձնացնենք Խորհրդային Միության 1920 – 30-ական թվականների արտաքին քաղաքականությունը, որը կարևոր դերակատարություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած իրադարձությունների զարգացման ընթացքին:
ԽՍՀՄ-ին հաջողվեց ոչ միայն ֆաշիստական մոտալուտ ագրեսիան կանխելու նպատակով ևրոպայի արևելյան հատվածում մի շարք նվաճումներ իրականացնել՝ այն պատճառաբանելով որպես սեփական անվտանգության ապահովման երաշխիք, այլև կարողացավ որոշակի քաղաքական քայլերի իրականացման միջոցով շուրջ երկու տարով հետաձգել ֆաշիստական Գերմանիայի հետ անմիջական բախումը:
Դա խորհրդային ղեկավարությանն ու բարձրագույն հրամանատարությանը հնարավորություն տվեց մոբիլիզացնել զորքերը, աշխատել ռազմատեխնիկայի և սպառազինության կատարելագործմամբ, ինչպես նաև ծրագրեր մշակել Գերմանիայի հարձակման պարագայում ինքնապաշտպանության կազմակերպման համար:

Գրականության ցանկ
1. Գալկին Ի., «Նորագույն պատմություն (1919 – 1939 թթ.)», Երևան, 1983:
2. Հովհաննիսյան Ն., «Նորագույն պատմություն», Երևան, 2000:
3. Барсенков А., «История России. 1917 – 2004», Москва, 2005.
4. Боханов А., «История России с древнейших времен до конца XX века», в 3-х книгах, Книга III. Москва, 2001.
5. Валиуллин К., «История России. XX век», Часть 2, Уфа, 2002.
6. Левандовский А., «Россия в ХХ веке», Москва, 2002.
7. Личмана Б., «История России: ХХ век. Курс лекций по истории России. Вторая половина ХIХ в. — ХХ в.», Екатеринбург, 1993.
8. Личман Б., «История России. Теории изучения», Книга вторая. Двадцатый век, Екатеринбург, 2001.

Էջ 50 Գին 20000 Պատվիրել