diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ժամանցային հաղորդումները հայաստանյան հեռուստաեթերում. Արմենիա և Շանթ հեռուսաընկերությունների օրինակով

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հեռուստատեսային հաղորդումների տեսակներն ըստ բովանդակության և ձևաչափերի
Գլուխ 2. Ժամանցային հաղորդումները հայաստանյան հեռուստաալիքների ծրագրային ցանցում
2.1 Միջազգային ծրագրերի տեղայնացումը հայաստանյան հեռուստաալիքներում
2.2 Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների սեփական արտադրության ժամանցային հաղորդումները
Եզրակացություն

Հատված
Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենահասանելի և ամենաազդեցիկ լրատվամիջոցը։ Հեռուստացույցը ժամանակակից մարդու առօրյայի նշանակալի մասն է, որը փորձում է խիստ որոշակի կերպով շրջանակել ու պատկերել այդ առօրեականությունը։ Պ.Բուրդյոյի մատնանշմամբ՝ «Հեռուստատեսությունը կարող է, որքան էլ պարադոքսալ հնչի, ցուցադրելով թաքցնել փաստերը կամ դրանք ներկայացնել այնպես, որ այդ փաստերը կորցնեն իրենց նշանակությունը կամ իրականությանը չհամապատասխանող նշանակություն ստանան»։ ԶԼՄ հանրային ազդեցության գործում յուրահատուկ մեխանիզմ կարելի է համարել ցուցադրվածը որպես արդեն իրականի արտացոլում ներկայացնելը։ Սա հեռուստատեսության ֆենոմենին բնորոշ է եղել ի սկզբանե. պարզապես այսօր, նոր մասշտաբների և տեխնոլոգիաների հաշվին, ձևավորիչ ազդեցության հարցերը նոր հնչեղություն են ստացել։ Հեռուստատեսության՝ որպես ֆենոմենի, կողմնակալությանն ու ուղղորդվածությանն ավելանում են լրագրողի անհատական կողմնակալությունն ու մտադրությունները (ինտենցիաները): «Լրագրողներն ունեն հատուկ ակնոցներ, որոնցով տեսնում են մի բան՝ չտեսնելով մյուսը, և որոնցով նրանք դա տեսնում են որոշակի ձևով։ Նրանք ընտրում և կառուցակցում են փաստերը…»:
«Հեռուստահաղորդումներ են հանդիսանում էկրանային միջոցներով պատրաստված և հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող լրատվական հրապարակախոսական, վերլուծական և գեղարվեստական բոլոր հաղորդումները, որոնք հասցեագրված են բնակչության ամենատարբեր խավերին, առանձնանում են ինչպես իրենց ժանրերով, այնպես էլ թեմատիկայով ու ֆունկցիաներով և մինչև հեռուստադիտողներին հասնելը անցնում են ստեղծագործական-արտադրական բազմափուլ գործընթաց»: (Ս. Երիցյան, Ս. Մարության, Հեռուստառադիոեթերի գաղտնիքները, Երևան 2000, էջ 90)
Հեռուստահաղորդումները պատրաստվում են հեռուստալսարանի պահանջարկից ելնելով: Հեռուստահաղորդումներն իրենց տեսակներով և ձևաչափերով համապատասխանեցվում են տվյալ ժամանակաշրջանի պահանջներին և հեռուստադիտողների նախասիրություններին: Կախված իրենց բովանդակությունից՝ դրանք պատկանում են տարբեր ժանրերի և ձևաչափերի:

Գրականության ցանկ
1. Ա. Շ. Ավետիսյան, Հեռուստածրեգրերի տիպաբանություն. հեռուստահաղորդումների դասակարգման չափանիշներ, Երևան 2010,
2. Դ. Գալստյան, Ա. Մանուսյան, Ա. Ժամկոչյան, Հեռուստատեսության բովանդակությունը, 21-րդ դար 2011,

Էջ 31 Գին 11000 Պատվիրել