Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ
Магазин модной женской одежды: стильная женская одежда.
Գովազդ

Նորություններ



"Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում" թեմայով առաջին ֆորում
29.10.2011
"Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամը ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 20-21–ը կազմակերպում է "Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ" թեմայով առաջին ֆորումը: Ֆորումը նպատակն է ներկայացնել ՀՀ-ում որակի ապահովման գործընթացները, արդիական խնդիրները և լուծման ուղիները, ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, իրականացնել փորձի փոխանակում, համատեղ մշակել որակի համակարգերի զարգացման նպատակային առաջարկություններ, որոնք կարտացոլեն ներքին և արտաքին մոտեցումները՝ բարելավելով եղածն ու ստեղծելով հետագա առաջընթացը նախանշող նոր արդյունավետ մեխանիզմներ:
Ամենամյա միջազգային մրցույթ "Էներգիան և շրջակա միջավայրը"
28.10.2011
SPARE-ԷՌՕԴԾ միջազգային նախագիծը(էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) և նախագծի համակարգողը Հայաստանում` "Տապան" էկո-ակումբ հ/կ-ն, հայտարարում են «Էներգիան և շրջակա միջավայրը» ամենամյա միջազգային մրցույթի սկիզբը` 2011-2012 ուսումնական տարվա համար, որին մասնակցելու են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի թվով 17 երկրներ: 2011-2012 ուսումնական տարվա մրցույթի կարգախոսն է. "Պահպանենք կլիման` սկսելով պարզ էներգետիկ լուծումներից": Մրցույթի նպատակն է. մասնակից դարձնելով SPARE նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերը` աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգախնայողության բնագավառում:
Շարադրության մրցույթ`Ֆրիտյոֆ Նանսենի մասին
28.10.2011
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտարարում է շարադրության մրցույթ «ՖրիտյոՖ Նանսենը` որպես Ազգերի լիգայի Փախստականների հարցերով առաջին Գերագույն հանձնակատար» թեմայով, հայ ժողովրդի մեծ բարեկամի ծննդյան 150-ամյա տարեդարձի առթիվ: Մասնակցել կարող են Հայաստանի հանրակրթական դպրոցների 14-16 տարեկան աշակերտները: Մրցույթի առաջին փուլում ընտրված լավագույն 20 շարադրությունների հեղինակները կհրավիրվեն ՀՍԻԿ Կրթամշակութային կենտրոն (ք. Վանաձոր) մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար: Երկրորդ փուլում կլինեն թեստային հարցեր և ստեղծագործական առաջադրանք, բովանդակությամբ ընդգրկելով Նանսենի կյանքն ու նվիրվածությունը փախստականների խնդիրների լուծմանը: Վանաձոր հրավիրված երեխաների ճանապարհածախսերը կհատուցվեն:
Բաց դասընթաց "Նախագծի կառավարում"
28.10.2011
Մերօրյա կտրուկ փոփոխվող միջավայրը պարտադրում է ծրագրերի ղեկավարներին վերահսկել իրականացվող ծրագրերը, քանի որ կոպիտ սխալները կարող են թողնել ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև ծրագրի ձախողում: "Բի Էս Սի"-ի կողմից առաջարկվող այս դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները և գիտելիքները ծրագրերն արդյունավետ կառավարելու ոլորտում: Դասընթացը նախատեսված է ծրագրեր մշակողների և ղեկավարների, ինչպես նաև գնահատումներ իրականացնողների և ֆինանսավորողների (միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, ծրագրերի միջին օղակների ղեկավարների, քաղծառայողների, որոնք պատասխանատու են ծրագրերի իրականացման և մշակման գործընթացի, ՀԿ ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների աշխատակիցների) համար:
VI ամենամյա գիտական կոնֆերանս
27.10.2011
Սույն թվականի դեկտեմբերի 5-9-ը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսրանում կանցկացվի VI ամենամյա գիտական կոնֆերանս: Կոնֆերանսը տեղի կունենա ֆիզիկոմաթեմատիկական, բնական, սոցիալ-հումանիտար գիտություների բնագավարում: Նյութերն անհրաժեշտ է ներկայացնել կոնֆերանսի կազմկոմիտե մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Համայնքային շահերի պաշտպանության և հանրային մասնակցության դրամաշնորհային ծրագրի հրավեր
27.10.2011
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիմում-հայտեր ներկայացնել Համայնքային շահերի պաշտպանության և հանրային մասնակցության դրամաշնորհային (ՀՇՊՀՄ) ծրագրի շրջանակներում: ՀՇՊՀՄ դրամաշնորհային ծրագրի նպատակն է` օժանդակել շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` իրականացնելու շահերի պաշտպանության՝ իրենց ընթացիկ ծրագրերը/նախաձեռնությունները, հանդես գալու իրենց կազմակերպությունների շահերի պաշտպանության նպատակներին համահունչ նոր նախաձեռնություններով:
Աշխատանքային տոնավաճառ Երևանում
27.10.2011
2011թ. նոյեմբերի 25-ին "Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան" Երևանի "Կոնգրես" հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։ Տոնավաճառի հիմնական այցելուներն են լինելու Հայաստանի ԱՄՆ շրջանավարտները։ Այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է գործատուի համար բանիմաց աշխատակիցներ ձեռք բերելու համար։ Ակնկալվում է ունենալ հազարից ավելի մասնակից։
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ` նվիրված Երևան քաղաքի խնդիրներին
26.10.2011
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ` նվիրված Երևան քաղաքի խնդիրներին: Մրցույթի խնդիրն է հանդիսանում պատկերացնել մի քաղաք, որտեղ տեխնոլոգիաները օգնում են իրագործել սոցիալական ռեֆորմներ; Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ, ոլորտային մասնագետներ;
Միջոցառում "Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ" թեմայով
26.10.2011
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը 2011 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 12:30-14:30 կազմակերպում է միջոցառում` "Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ" թեմայով:
Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողով
26.10.2011
Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ոլորտի 230 մասնագետ, որոնցից 50-ը’ սփյուռքից, 180-ը’ Հայաստանից եւ Արցախից: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Արեւելյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Կարեն Ավանեսյանը, համաժողովին մասնակցելու դիմումներ են ստացվել Ֆրանսիայից, Ռուսաստանից, այլ երկրներից: Համաժողովի նպատակն է հայտնաբերել ու համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի ու սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը:
Ցուցադրված է 51-ից 60-ը (1227-ից)
<< նախորդ   1  2  3  4  5  6  7  8  9  10 ...  հաջորդ >> 
Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park