02.11.2011
"Բի Էս Սի"-ն կազմակերպում է բիզնես նամակագրության հատուկ դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն գրելու ճիշտ կառուցված և պրոֆեսիոնալ նամակներ: Դասընթացը կկայանա հետևյալ ուղղություններով` բիզնես գրելաոճ, նամակի ձևաչափ, հարցումային նամակներ, պատասխան նամակներ, սոցիալ-բիզնես նամակներ, վաճառքի և PR նամակներ և այլն: Դասընթացը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 15-18, ժամը 15:00-18:00: Դասընթացը կվարի Քրիստինա Ոսկերչյանը: