Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ
Գովազդ

Նորություններ



Նա/Նե լրագրողական մրցույթ
05.11.2011
Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և BMI ավիաընկերության հետ համատեղ։Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաև հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։
"Կենսաբանության արդի խնդիրները" միջֆակուլտետային գիտաժողով
05.11.2011
Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջֆակուլտետային գիտաժողով` նվիրված Կենսաբանության հիմնահարցերին: Գիտաժողովի թեման է` "Կենսաբանության արդի խնդիրները": Գիտաժողովի հիմնական նպատակն է ֆակուլտետի գիտական պոտենցիալ ունեցող ուսանողների հայտնաբերումը և գիտական աշխատանքներ կատարելուն նախապատրաստելը և արդեն իսկ գիտական աշխատանքերով աչքի ընկած ուսանողներին ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռել իրենց գիտական ընդունակությունները զարգացնելու համար:
"Գիտությունն առանց սահմանների" կրթաթոշակային ծրագիր
05.11.2011
Բրազիլիայի կառավարությունը մոտակա չորս տարիների ընթացքում նախատեսում է տրամադրել շուրջ 75.000 կրթաթոշակային տեղ ինչպես Բրազիլիայի քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների այն քաղաքացիների համար, որոնք իրենց ուսումը կամ հետազոտությունը իրականացնելու են Բրազիլիայի բարձրագույն ուսումնական կամ հետազոտական հաստատություններում: Կրթաթոշակները ֆինանսավորվելու են Բրազիլիայի կրթության նախարարության, գիտական և տեխնոլոգիական զարգացման ազգային խորհրդի և գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից:
Սեմինար-քննարկումների ցիկլ Ընտանեկան իրավունքի արդիական հարցերի շուրջ
04.11.2011
2011թ. նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին և 8-ինժամը 16:00-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կկայանա միջֆակուլտետային սեմինար-քննարկումների ցիկլ Ընտանեկան իրավունքի արդիական հարցերի շուրջ:Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հանդես կգան դասախոսություններով այնպիսի թեմաներով, ինչպիսին են "Ընտանիքը`որպես պատմական երևույթ", "Ամուսնության վավերության ու անվավերության պայմանները", "Ամուսնալուծություն", "Որդեգրում", "Ալիմենտային պարտավորություններ":
"Ե դարի հայ պատմագրությունը" միջազգային գիտաժողով
04.11.2011
Նոյեմբերի 5-ին` ժամը 11:00-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկում է "Ե դարի հայ պատմագրությունը" միջազգային գիտաժողովը , որը կազմակերպել են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնը և Օքսֆորդի համալսարանը: Գիտաժողովին մասնակցում են անվանի հայագետների ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնից, ՀՌՀ-ից, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտից, Օքսֆորդի, Կալիֆոռնիայի Լոս-Անջելեսի (UCLA) , Փարիզի, Ժնևի համալսարաններից:
ThinkQuest Competition 2012 միջազգային մրցույթ
04.11.2011
ThinkQuest Competition 2012 միջազգային մրցույթը, որը հովանավորվում է Oracle Education Foundation կրթական ֆոնդի կողմից, բաց է աշխարհի բոլոր սովորողների համար: Մրցույթն առաջարկում է մինչև 22 տարեկան աշակերտներին և ուսանողներին, մրցել միմյանց հետ իրական պրակտիկ խնդիրների լուծման գործում` օգտագործելով ստեղծագործ մտածելակերպը, հաղորդակցությունը և տեխնիկական գիտելիքները` որակավորումներ, որոնք անհրաժեշտ են XXI դարում: Դպրոցների, քոլեջների և ԲՈՒՀ-երի ուսանողները, դասավանդողի ղեկավարությամբ, կարող են ներկայացնել մրցույթին լուծումներ 2 նոմինացիաներով` թվային մուլտիմեդիա և հավելվածների մշակում, որոնք իրականացվել են տարբեր տեխնոլոգիաների օգտագործմամբ, ներառյալ ինտերակտիվ հավելվածներ, առցանց խաղեր, web-կայքեր, ֆոտոռեպորտաժներ, ամսագրեր/բլոգեր, շոուներ, անիմացիաներ, վիդեոներ:
"Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները" միջազգային կոնֆերանս
03.11.2011
Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության բաժանմունքի, "Միջազգային բանտային բարեփոխումներ" կազմակերպության և ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 4-6-ին, Երևանում կազմակերպվում է "Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները" խորագրով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսն ընդհանուր քննարկման դաշտ է հրավիրում հոգեբանության տարբեր բնագավառների, իրավունքի, քրեաբանության, սոցիոլոգիայի և հարակից ոլորտների գիտնականների և պրակտիկ մասնագետների:
"ՀՀ վարչապետի գավաթի" մրցաշար
03.11.2011
2011թ.նոյեմբեր ամսին "Գիտակների հայկական ասոցիացիա" և "Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա" հասարակական կազմակերպությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են "Բրեյն-ռինգ" ինտելեկտուալ խաղի "ՀՀ վարչապետի գավաթ" մրցաշարը զանգվածային լրատվամիջոցները ներկայացնող թիմերի միջև: Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող թերթերի, ամսագրերի, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների և լրատվական ուղղվածության ինտերնետային կայքերի աշխատակիցներից կազմված հավաքական թիմերը, ընդ որում` մեկ կազմակերպությունը կարող է ներկայացնել միայն մեկ թիմ:
Գրանտեր` Իտալիայում ստաժավորում անցնելու համար
03.11.2011
"Անտոնիո Մենեգետի" գիտական ֆոնդը և "Alma Mater" (Բարձրագույն դպրոցի լրագիր) գիտական ամսագիրը հայտարարում են լավագույն գիտական հրապարակման միջազգային մրցույթի մեկնարկման մասին` օնտոհոգեբանության բնագավառում գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Մրցույթը տեղի կունենա 2011 թ հոկտեմբերի 1-ից մինչև 2012 թ մարտի 15-ը: Գիտական հրապարակումները ընդունվում են հետևյալ ուղղություններով` սոցիալ-հումանիտար գիտություններ և տնտեսագիտություն, բնական գիտություններ, մշակույթ:
Սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդների ընդունելություն 2011
02.11.2011
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 -2012 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար.
1/ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,
2/ նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ,
3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար` հուլիսի 6-ից մինչև նոյեմբրի 11 –ը, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 6-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Ցուցադրված է 31-ից 40-ը (1227-ից)
<< նախորդ   1  2  3  4  5  6  7  8  9  10 ...  հաջորդ >> 
Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park