Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ
Офисные стулья и кресла отличного качества в Киеве
Գովազդ

Նորություններ



Մրցույթ` "Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում"
10.11.2011
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, "Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ" հիմնադրամը (ԱՌՆԱՊ) և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում են "Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում" թեմայով մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցների համար: Մրցույթի կազմակերպմանը և անցկացմանն աջակցում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վորլդ Վիժն Հայաստան, Փրկեք Երեխաներին, Բրիտանական Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
"Ես կարող եմ աշխատել" խորագրով մասնագիտական հմտությունների օլիմպիադա
09.11.2011
Նոյեմբերի 10-ին, ժամը 930-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի տարածքում կմեկնարկի "Ես կարող եմ աշխատել" խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի մասնագիտական հմտությունների օլիմպիադա և ՄԿՈՒ մասնագիտական կարողությունների ցուցադրություն (էքսպո)։Նախատեսված օլիմպիադայի շրջանակում մրցելու են "խոհարար", "հյուսն, ատաղձագործ" և "դերձակ-մոդելավորող" որակավորումների երեք թիմերը, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է "Փայտի գեղարվեստական փորագրող", "Հասարակական սնունդ", "Գորգագործ", "Քարի գեղարվեստական փորագրող", "Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող", "Մանրանկարիչ", "Գեղանկարչություն", "Դարբին-դրոշմող", "Զարդակիրառական արվեստ", "Թարգմանիչ-սպասարկման կազմակերպիչ", "Ոսկերիչ" և "Դերասանական արվեստ" որակավորում ստացող ուսանողների կողմից։
Թրեյնինգ "Սուպերմարկետի կառավարում"
09.11.2011
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց "Սուպերմարկետի կառավարում" թեմայով։ Դասընթացը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-19-ը, ժամը 15:00-17:00-ը: Դասընթացն ունի ժամանակակից ինտերակտիվ բնույթ և ներկայացվում է PPT ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային սուպերմարկետների ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին կտրամադրվի հատուկ գրանցման մասնագիտական նյութեր և տերմինաբանական բառարան։ Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:
Նոր դրամաշնորհային ծրագրի հնարավորություն Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից
09.11.2011
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է մասնակցելու իր` պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության դրամաշնորհային ծրագրին: Այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է` բարձրացնել պետական մարմինների գործունեության թափանցիկությունը, նպաստել հաշվետվողականությանը և քաղաքացիների խնդիրներին արձագանքմանը: Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 5 500 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, մարդկային ռեսուրսների և ծրագրային ծախսերի համար: Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով: Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական:
Գիտաժողով "Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանության խնդիրները"
08.11.2011
2011թ. նոյեմբերի 14-18-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցությունը Երևանում կազմակերպում են Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի ընդլայնված նիստ, "Երևանյան Բիեննալե-2011" համահայկական ճարտարագիտական մրցույթ-ցուցահանդես և "Ճարտարապետա-քաղաքաշինական մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները" խորագրով գիտաժողով, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 14-18-ը:
Թրեյնինգ "Մերչենդայզինգի հիմունքներ"
08.11.2011
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց "Մերչենդայզինգի հիմունքները" թեմայով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն` Մերչենդայզինգի հիմունքները, մասնավորապես մերչենդայզինգի նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից, Մերչենդայզինգի տեղական և միջազգային զարգացումները, Մերչենդայզինգի կառավարման համակարգի առանձնահատկությունները, Մերչենդայզինգի կիրառումը ըստ առևտրային վայրերի տեսակների, Ապրանքների դասավորության կանոնները, Ապրանքների վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները: Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ներկայացվում է PPT ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային առևտրային կետերի ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին տրամադրվում է հատուկ գրանցման մասնագիտական նյութեր և տերմինաբանական բառարան։ Դասընթացի լեզուն`հայերեն:
Yggdrasil 2012 գրանտեր Նորվեգիա գիտական այցելություն կատարելու համար
08.11.2011
Yggdrasil ծրագիրը առաջարկվում է Նորվեգիայի Հետազոտական խորհրդի կողմից (The Research Council of Norway)` նորվեգացի և ատարերկրյա գիտնականների միջև միջազգային գիտական և ակադեմիական կապերի ամրապնդման նպատակով: Yggdrasil գրանտերը տրամադրվում են ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին` Նորվեգիայում գիտական հետազոտական ծրագրերին մասնակցելու համար: Ծրագիրը բաց է ցանկացած գիտական ուղղությունների բնագավառում: Ծրագրի տևողությունը 3-12 ամիս է: Ծրագիրը կմեկնարկի 2012թ օգոստոս ամսից:
"Ընտրությունների լուսաբանման մուլտիմեդիա գործիքները" դասընթաց լրագրողների համար
07.11.2011
Մամուլի աջակցության "Ինտերնյուս" հասարակական կազմակերպությունը "Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ" ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ "Ընտրությունների լուսաբանման մուլտիմեդիա գործիքները" թեմայով դասընթացին մասնակցելու համար։ Դասընթացն անցկացվելու է 2011թ-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։ Այն վարելու են արտասահմանից հրավիրված խորհրդատուն ու տեղի մասնագետները։ Մասնակիցները ծանոթանալու են ընտրությունների լուսաբանման ժամանակակից մոտեցումներին ու մեթոդներին, ուսումնասիրելու են ընտրություններին վերաբերող ինտերակտիվ նախագծեր, սովորելու են իրենց աշխատանքում համադրել նոր և ավանդական մեդիաներն ու կիրառել մուլտիմեդիա գործիքները:
Դասախոսություն "Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում"
07.11.2011
ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու "Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար" խորագրով դասախոսությունը, որր կվարի Դր. Մեթյու Քրոնիգը (Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ): Դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 14:00 – 15:30: Դասախոսության աշխատանքային լեզուն` անգլերեն` համընթաց թարգմանությամբ հայերենի:
ICLAW-ի 2-րդ տարեկան համաժողով
07.11.2011
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին կանցկացվի ICLAW-ի երկրորդ տարեկան համաժողովը` "Փակ սահմանների իրավաչափության հիմնահարցը ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից" խորագրով:
Ցուցադրված է 21-ից 30-ը (1227-ից)
<< նախորդ   1  2  3  4  5  6  7  8  9  10 ...  հաջորդ >> 
Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park