31.08.2011
"Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները" խորագրով Միջազգային Կոնգրեսի նպատակն է քննարկել հոգեբանության և իրավունքի փոխկապվածության հիմնախնդիրները իրավաբանական, սոցիալական, տարիքային և մանկավարժական հոգեբանության, իրավունքի, քրեաբանության, սոցիոլոգիայի և այլ գիտակարգերի համատեքստում, ինչպես նաև մշակել հոգեբանական գիտության և իրավունքի տարբեր բնագավառների միջև արդյունավետ համագործակցության կոնցեպցիա, դիտարկել հոգեբանական դրույթների ներդրման հիմնահարցերը հասարակական և իրավական ինստիտուտների համակարգ: Կոնգրեսի գլխավոր կազմակերպիչն է Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը: Դեռևս 1980-ական թվականներից ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետը արդեն գրեթե երկու տասնամյակ ապահովում է բարձր որակ իրավաբանական հոգեբանության մասնագիտացման ոլորտում: Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկների, Ոստիկանության համակարգի հետ: