Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ
Экстраординарные фотографы Киева на Вашей красивой свадьбе. . цифровые слуховые аппараты
Գովազդ

Նորություններ



Տեմպուս ծրագիր
14.11.2011
Կազմակերպվում է Տեմպուս IV-ի 5-րդ մրցույթը, որի նպատակն է հանդիսանում նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխմանն ու արդիականացմանը միջհամալսարանական համագործակցության միջոցով: Բոլոր փաստաթղթերը հասանելի են Տեմպուսի վեբկայքերում:
"ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորում
14.11.2011
ԻՏՁՄ շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումների և կատարված աշխատանքի արդյունքում առաջ եկած հիմնախնդիրները և հետագա անելիքները քննարկելու համար սույն թվականի Դեկտեմբերի 9-11 Աղվերանի "Արթուրս" հյուրանոցային համալիրում տեղի կունենա հերթական "ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորումը՝ նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման հիմնախնդիրներին: Այժմ կազմվում է հանդիպման օրակարգը, ուստի հետաքրքրված կողմերին առաջարկում ենք "ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորումին հանդես գալ էլեկտրոնային ներկայացմամբ՝ ներկայացնելով իրենց լուծումները Էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցների վերաբերյալ:
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար
12.11.2011
2011 թ-ի դեկտեմբերի 3-ից 7-ը կազմակերպվում է հանրային թղթակցության դասընթաց-ճամբար բոլոր նրանց համար, ովքեր պրոֆեսիոնալ լրագրողների օգնությամբ ցանկանում են հմտանալ հանրային, քաղաքացիական թղթակցության ոլորտում: 5-օրյա դասընթաց-ճամբարը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը, որտեղ հանրային թղթակիցները եւ պրոֆեսիոնալ լրագրողները, փորձագետների օգնությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ եւ կկառուցեն համագործակցության կամուրջներ: Դասընթաց-ճամբարի ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարեւորության խնդիրներ:
Թրեյնինգ "ՀՀ Աշխատանքային օրենսդրության և հարակից դաշտի խնդրահարույց հարցեր"
12.11.2011
"Բի Էս Սի"-ն և "Պարադիգմա Արմենիա"-ն կազմակերպում են "ՀՀ Աշխատանքային օրենսդրության և հարակից դաշտի խնդրահարույց հարցեր" թեմայով սեմինար, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24 – 25, ժամը 10:00-13:00: Սեմինարը նախատեսված է փորձառու հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի ղեկավարների և տնօրենների համար: Դասընթացը կվարի Ստեփան Հայրապետյանը:
"Հայոց մշակույթի ոսկեդարը" միջբուհական ուսանողական գիտաժողով
12.11.2011
2012 թ. փետրվարի 10-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ և "Անլռելի զանգակատուն" ուսանողական նախաձեռնողական խմբի ջանքերով տեղի կունենա "Հայոց մշակույթի ոսկեդարը" խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտաժողով` նվիրված Պատմահայր Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին:
Լավագույն համացանցային բանների մրցույթ` "Նորարարական կլաստեր "Дубна"
11.11.2011
Մրցույթին կարող են մասնակցել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 18 տարեկանը լրացած քաղաքացիներ: Մրցույթի առաջադրանքն է համացանցային բաններները` 728х90 չափսով և gif; .swf գրաֆիկական ֆորմատով: Բանների ֆայլի չափսը չպետք է գերազանցի 150 Կբ-ը: Մրցույթին ներկայացվող բաններների անհրաժեշտ պայմանն է հանդիսանում փայլուն և ժամանակակից վիզուալ ձևով արտահայտել հետևյալ իմաստային հաղորդագրությունը` "Наукоград Дубна – կրթության, գիտության և նորարարության քաղաք, ժամանակակից նորարարական կլաստեր":
Միջազգային կրթության շաբաթ
11.11.2011
"Միջազգային կրթության շաբաթ" ի շրջանակներում, որը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 14-ից 18-ը, Հայստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, Ամերիկյան խորհուրդները, Այրեքսը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբն ու ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱն կազմակերպում են միջոցառումների շարք նվիրված կրթության շաբաթին` "BookCrossing", Կլոր սեղան քննարկումներ, Բաց դռների օր եւ հանդիպում Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ:
Սփյուռքի հիմնախնդիրները և սփյուռքահայ երիտասարդությունը
11.11.2011
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը և Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը կազմակերպում են միջբուհական գիտաժողով "Սփյուռքի հիմնախնդիրները և սփյուռքահայ երիտասարդությունը" վերնագրով: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-ին և 23-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (0 հարկ): Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները: Զեկուցումն անպայման պետք է ունենա ղեկավար: Լավագույն զեկուցումները կարժանանան մրցանակի:
Գիտաժողով` նվիրված ԱՄՆ նախկին նախագահ Վ. Վիլսոնի` Հայաստանին նվիրված գործունեությանը
10.11.2011
2011 թ. նոյեմբերի 21-ին տեղի կունենա գիտաժողով` նվիրված ԱՄՆ նախկին նախագահ Վ. Վիլսոնի` Հայաստանին նվիրված գործունեությանը: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ն: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն պ. գ. դ., պրոֆ. Աշոտ Մելքոնյանը, ք. գ. դ. Լևոն Շիրինյանը, պ. գ. թ. Սմբատ Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ անդամներ Տիգրան Եփրեմյանն ու Միքայել Մալխասյանը և ուրիշներ:
Թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողով
10.11.2011
Նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երևան, նախագահ Արա Պապյան), Իրանագիտական Կովկասյան կենտրոնը (Երևան), Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան և ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցացիա, Խաչիկ Գևորգյան): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը (նախագահ՝ Հրաչ Գաբրիելյան): Թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում՝ 2005թ. մայիսին և կազմակերպվել Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի և Իրանագիտական կովկասյան կենտրոնի կողմից:
Ցուցադրված է 11-ից 20-ը (1227-ից)
<< նախորդ   1  2  3  4  5  6  7  8  9  10 ...  հաջորդ >> 
Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park