07.10.2011
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց "Մերչենդայզինգի հիմունքները" թեմայով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն Մերչենդայզինգի հիմունքները, մասնավորապես մերչենդայզինգի նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից, Մերչենդայզինգի տեղական և միջազգային զարգացումները, Մերչենդայզինգի կառավարման համակարգի առանձնահատկությունները, Մերչենդայզինգի կիրառումը ըստ առևտրային վայրերի տեսակների, Ապրանքների դասավորության կանոնները, Ապրանքների վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները: Դասընթացը տեղի կունենա 3 օր, հոկտեմբերի 10-12-ը, ժամը15:00-17:00: