Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Գնումների մենեջմենթ` դասընթաց
13.10.2011
Այս դասընթացն անդրադառնում է ժամանակակից գնումների գործընթացների համապարփակ սկզբունքների և մեթոդների հաջող եւ արդյունավետ կառավարմանը: Ուշադրությունը դրվում է իհարկե հայկական շուկայի եւ օրենսդրության առանձնահատկություններին, շեշտը դնելով Գնումների մասին նոր օրենքի վրա, որը հաստատվեց հունվարի 01, 2011 թ: Դասընթացը կօգնի մասնակիցներին հասկանալ տարբեր գնումների ոլորտում ուղիներն ու հնարավորությունները, ռիսկերի նվազեցնելու հմտությունները: Ուշադրություն է դարձվում գնումների կազմակերպմանը, իրականացմանը և մոնիտորինգին, որոնք առկա են հայկական և օտարերկրյա խոշոր կազմակերպություններում:
Վարկային մասնագետների պատրաստման դասընթաց
13.10.2011
Ցանկանում եք աշխատել որևէ Բանկում, Վարկային կազմակերպությունում, կամ զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները վարկավորման միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա մասնակցեք "Բի Էս Սի"-ի կողմից իրականացվող այս պատրաստական դասընթացին: Դասընթացը նախատեսված է տնտեսագիտական կրթություն ուենցող անձանց, ֆինանսական, հաշվապահության, վարկային և այլ բնագավառներում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց, ում հետաքրքրում է վարկունակության գնահատման, վարկավորման մեթոդաբանության ու ընթացակարգերին վերաբերող հարցերը: Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան` ներկայումս Բանկերում և Վարկային կազմակերպություններում գործող վարկային հայտերի ուսումնասիրության, վարկունակության գնահատման, վարկերի փաստաթղթավորման, մոնիտորինգների, վարկային պորտֆելի կառավարման մեթոդներին և կանոնակարգերին:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիր
13.10.2011
Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հնարավորություն է տալիս նախկին Սովետական միության երկրների բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ում` առանց կրթական աստիճան ստանալու: Մասնակիցները ընտրվում են բաց և ազատ մրցույթի սկզբունքով: Ծրագիրը հաղթած ուսանողները մեկ ուսումնական տարի սովորում են ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնել Ամերիկայի միացյալ նահանգների վերաբերյալ իրենց պատկերացումների շրջանակը և կիսել իրենց երկրների պատմությունն ու մշակութային գիտելիքները այդ երկրի քաղաքացիների հետ: Ըստ Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի պահանջների` մասնակիցները ուսումը շարունակում են իրենց հայրենիքում, կիսում են ԱՄՆ-ում ձեռք բերած իրենց գիտելիքներն ուրիշների հետ ու նպաստում իրենց համայնքների զարգացմանը: Եվրասիայի և Միջին Ասիայի երկրներում հայտարարված Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է:
"CorelDRAW գրաֆիկական խմբագրիչ ծրագրի ուսուցում" հեռավար դասընթացի կազմակերպում
12.10.2011
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը "Հայկական կրթական միջավայր" պորտալին կից գործող "Հեռավար ուսուցում" համակարգում դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպում է "CorelDRAW գրաֆիկական խմբագրիչ ծրագրի ուսուցում" հեռավար դասընթացը, որը կանցկացվի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը (ութ շաբաթ)։ Մասնակցել ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 17-ը ուղարկել մասնակցության լրացված հայտը։
Հետաքննական նյութերի և հոդվածների մրցույթ
12.10.2011
Մտահոգված երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերով և առկա խնդիրները վերհանելու նպատակով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման ոլորտում իրավիճակը ներկայացնող հետաքննական նյութերի և/կամ հոդվածների մրցույթ` "Կոռուպցիոն երևույթները և թերացումները Խնամակալության և հոգաբարձության մարմիններում" ու "Մուրացիկ և անօթևան երեխաների ճակատագրերը" թեմաներով: Մանրամասները մրցույթի վերաբերյալ կայքում:
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր
12.10.2011
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին Եվրասիական երկրներից գալ ԱՄՆ` տարբեր ուսումնական հաստատություններում մագիստրական մեկամյա կամ երկամյա ծրագրով ուսանելու նպատակով: Մասնակցելով դասընթացներին, մասնագիտական պրակտիկային և համայնքային ծառայության աշխատանքներին` ծրագրի մասնակիցները սերտորեն առնչվում են ամերիկացիների հետ, ինչպես նաև անմիջական կապեր են հաստատում ամերիկյան համալսարանների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց խորապես ընկալելու այնպիսի ամերիկյան արժեքներ և գաղափարներ, ինչպիսին է ժողովրդավարությունը, իսկ այնուհետև վերադառնալ հայրենիք և օգտագործել ստացած գիտելիքներն ու փորձը ի շահ հայրենի երկրի:
Սեմինար Ֆիշեր ավարտական ծրագրի մասին
11.10.2011
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 2:00-3:00-ին, Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա սեմինար-ծանոթություն Ֆիշեր ավարտական ծրագրի մասին Օհայո համալսարանի Ֆիշեր բիզնեսի դպրոցում, որը Միացյալ Նահանգների 25 բիզնես դպրոցների առաջատարներից է: Մագիստրոսի կոչումը միշտ հանդիսանում է ցանկալի պայման կարիերայի կառուցման համար ցանկացած մասնագիտության ոլորտում:
Անձնակազմի արդյունավետ կառավարում - Մասթեր Քլաս
11.10.2011
"Բի Էս Սի"-ն հրավիրում է մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մարդակային ռեսուրսների (ՄՌ) ղեկավարներին, ՄՌ բաժինների մասնագետներին և բարձր օղակների ղեկավարներին, որոնք ցանկանում են ՄՌ կառավարման բնագավառում իրենց որոշումներն ու գործառույթները դարձնել ավելի արդյունավետ և ճշգրիտ, մասնակցելու երկարաժամկետ դասընթացին` բաղկացած հետևյալ հինգ փուլերից` Արդյունավետ և համակարգված հարցազրույցներ, Գործառույթներ և գործընթացներ, Մոտիվացիա, Կոնֆլիկտների կառավարում, Անձնակազմի գնահատում:
Լավագույն գիտահանրամատչելի հոդվածի մրցույթ
11.10.2011
Մրցույթում կընտրվեն մասնակիցների կողմից ուղարկված 3 լավագույն հոդվածները, որոնց հաղթողը կստանա հատուկ մրցանակ և դիպլոմ՝ անձամբ Ֆիլիպ Կոտլերի ձեռքերից։ Մրցույթի հաղթողները` 3 լավագույն աշխատանքների հեղինակները, կմասնակցեն երրորդ թրեյնինգային սեսիային (Գիտելիքների Ֆորում) անվճար։ Մրցույթի մյուս 7 հավակնորդները կստանան հատուկ զեղչ (20%) Ֆիլիպ Կոտլերի սեմինարների մասնակցության համար: Հավակնորդերը կընտրվեն փուլ առ փուլ հեղինակավոր ժյուրիի մասնակցությամբ, որի կազմում կլինեն մարքեթինգի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև Kotler Impact ընկերության ներկայացուցիչ։ Մրցույթին ուղարկվող գիտահանրամատչելի հոդվածների ներկայացման պայմաններն ու ժամկետները։
Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ` ԱՊՀ և Բալթիկ երկրների ուսանողների համար
10.10.2011
"Высшая Школа Экономики" (Ռուսաստան, Մոսկվա) ազգային հետազոտական ինստիտուտը հրավիրում է ԱՊՀ և Բալթիկ երկրների ուսանողներին մասնակցելու գիտահետազոտական աշխատանքների ամենամյա մրցույթին: Մրցույթի հիմնական նպատակն է հանդիսանում գիտահետազոտական աշխատանքի խթանումը, տաղանդավոր և ստեղծագործող ուսանողների ինքնաարտահայտումն ու աջակցումը: Մրցույթն անցկացվում է տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, պոլիտոլոգիայի, հոգեբանության, փիլիսոփայության, մշակութաբանության, ժուռնալիստիկայի և այլ բնագավառներում:
Ցուցադրված է 91-ից 100-ը (1227-ից)
<< նախորդ   1  2  3  4  5  6  7  8  9  10 ...  հաջորդ >> 
Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park