14.11.2011
"Էսպաս" կենտրոնը արդեն երեք տարի է տարբեր տարիքային խմբերի, հատկապես երիտասարդների համար կազմակերպում է աշխատանքային շուկա մտնելու համար անհրաժեշտ աշխատանքային հմտությունների դասընթացեր, տրամադրում անհրաժեշտ ժամանակակից գործիքներ /տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տասը մատով արագ տպելու հմտություններ, եվրոպական չափանիշներին համապատասխան ինքնակենսագրական, հարցազրույց, ծանոթացում աշխատանքային օրենսգրքին.../, քանի որ այսօր արագ զարգացող մեր հասարակությունում աշխատանքային շուկան դառնում է ավելի պահանջկոտ, իսկ փորձ և անհրաժեշտ հմտություներ չունեցող երիտասարդների համար աշխատանք գտնելը` բավականին դժվար: Դասընթացի հիմնական նպատակը երիտասարդներին ֆորմալ կրթական համակարգում բացակայող գործնական հմտությունների ուսուցանումն է, ինչպես նաև աշխատանքի որոնման համար անհրաժեշտ ուղիների մասին իրազեկումը, որոնք հնարավորություն կտան հեշտությամբ աշխատանք գտնել: