Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը "Հայկական կրթական միջավայր" պորտալին կից գործող "Հեռավար ուսուցում" համակարգում դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպում է "CorelDRAW գրաֆիկական խմբագրիչ ծրագրի ուսուցում" հեռավար դասընթացը, որը կանցկացվի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը (ութ շաբաթ)։ Մասնակցել ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 17-ը ուղարկել մասնակցության լրացված հայտը։
Հայտատուները հաստատման ու գրանցման մանրամասների մասին կտեղեկացվեն հոկտեմբերի 21 -ին էլեկտրոնային փոստի միջոցով։
Ավելին`
այստեղ