Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Մարդու իրավունքներ  թեմայով կրթաթոշակներ

Մարդու իրավունքներ թեմայով կրթաթոշակներ

04.09.2010
Կազմակերպիչ` Լոնդոնի համալսարանի School of Advanced Study: Մարդու իրավունքների կոնսորցիումը հրավիրվում է մասնակցելու 2011թ.  Մարդու իրավունքներ թեմայով կրթաթոշակների մրցույթին: Ծրագրի տևողությունը կազմում է մեկից վեց ամիս:
Ընտրված մասնակիցները նպաստելու են կոնսորցիումի գործունեության զարգացմանը: Մասնակիցները պետք է ստացած գիտելիքները ներկայացնեն կոնֆերանսներին, սեմինարներին և տպագրված հոդվածների տեսքով: Բացի այդ նա պետք է կատարի իր ինքնուրույն հետազոտությունները: Մասնակցին տրվում է օֆիսային տարածք, համակարգչին, ինտերնետին և տպագրությանը ազատ մուտքի հնարավորություն, գրադարանի տոմս: 
Լավ աշխատանքի համար մասնակիցը ստանում է տարվա ընթացքում հավելավճար` մինչև £ 2000: 
2011թ. կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2010թ. սեպտեմբերի 30-ը: 
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր գիտ. աշխատողները: Գիտությունների դոկտորները չեն կարող մասնակցել: 
Մրցույթի թեկնածուները պետք է ներկայացնեն.
1.լրացված գրանցման թերթիկը,
2.կարճ ինքնակենսագրությունը,
3. դիմում-հայտը, որտեղ նշված լինի, թե ինչ գիտահետազոտական աշխատանք է կատարելու թեկնածուն կրթաթոշակի ծրագրին մասնակցելու ընթացքում, ինչպես է նա նպաստելու կոնսորցիումի գործունեության զարգացմանը (մինչև 1500 բառ): 
4. մասնակիցը պետք է նշի, թե ինչքանով նրա համար կարևոր է մասնակցությունը “Մարդու իրավունքներ” թեմայով կրթաթոշակի ծրագրին:
Աշխատանքային լեզու` անգլերեն: 

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park