Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Առցանց դասընթացներ անգլերենի ուսուցիչների համար

Առցանց դասընթացներ անգլերենի ուսուցիչների համար

04.09.2010
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարում է Հայաստանում անգլերեն դասավանդող ուսուցիչների համար նախատեսված 4 առցանց դասընթացներ։ Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 14-ը: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 2010թ. սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 10-ն է (մոտավորապես 11 շաբաթ):
Դասընթացը ամբողջությամբ կատարվում է առցանց: Մասնակիցները պետք է տրամադրեն շաբաթվա ընթացքում 4-7 ժամ ցանկացած իրենց  հարմար ժամանակ, միայն մեկ անգամ ֆիքսված ժամին կազմակերպվելու է բոլոր մասնակիցների հանդիպումը:
Յուրաքանչյուր մասնակիցը հնարավորություն կունենա իր գաղտնանշանով անցնել իր ուսուցման զոնան: Աշխատանքային լեզու` անգլերեն

Նախկինում ևս Բրիտանական խորհուրդը կազմակերպել է նման դասընթացներ և ստացել լավ արձագանքներ: 
Բոլոր մասնակիցները պետք է ապրեն Հայաստանում և լինեն անգլերենի ուսուցիչներ: Դա կարող է լինել, օրինակ, պետական դպրոց, մասնավոր լեզվի կենտրոն: Անհրաժեշտ են համակարգչի առկայությունը և լավ ինտերնետ կապը: Մասնակիցները պետք է լավ տիրապետեն համակարգչին և ունենան գիտելիքներ ինտերնետում աշխատելու համար, ունենան էլեկտրոնային հասցե ինտերնետում:  
Յուրաքանչյուր դասընթացի վճարը կազմում է 20,000 դրամ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը պարտավորվում է վճարել դասընթացի արժեքը 5 աշխատանքային օրերի ընթացքում:


Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park