Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Թրեյնինգ-դասընթաց  «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում»

Թրեյնինգ-դասընթաց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում»

03.09.2010
«Համագործակցություն հանուն Զարգացման» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի ԱՄՆ Շրջանավարտների Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է թրեյնինգ-դասընթաց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թեմայով, որը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերին Երևանում։ Դիմումների ներկայացման վերջին ժամկետը` Սեպտեմբերի 10-ն է: Թրեյնինգը տևելու է 5 օր։
«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թրեյնինգի հիմնական նպատակն է երիտասարդներին իրազեկել կրթական և մասնագիտական աճի հնարավորությունների մասին, և որ առավել կարևոր է, տալ նրանց հիմնական գիտելիք և անհրաժեշտ հմտություններ հետագայի համար։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է համագործակցել կրթական կազմակերպությունների հետ, որոնք իրենց ակադեմիական և մշակութային ծրագրերի միջոցով ակտիվորեն նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը ՀՀ-ում։ Ծրագրի շրջանակներում միջոցառման մասին կմիանան կրթական ոլորտի փորձագետներ և մասնագետներ, ովքեր կներկայացնեն իրենց կազմակերպությունների առաքելությունն ու գործունեությունը։ Նրանք կիրազեկեն մասնակիցներին իրենց այն ծրագրերի մասին, որոնցում երիտասարդները կարող են ներգրավվել։ 
Դասընթացն անցկացվում է պետական բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար՝ հատկապես ՀՀ մարզերից, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերով, երիտասարդական փոխանակման ծրագրերով, կամավորական աշխատանքով, պրակտիկա անցնելու և այլ հնարավորություններով։ 
Դասընթացը նպատակ ունի ուսանողներին իրազեկել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի մասին։ Ծրագրի արդյուքնում մասնակիցները կդառնան ավելի իրազեկ, ակտիվ և նախաձեռնող։ Դասընթացը կնպաստի նրանց ակադեմիական և մասնագիտական աճին, ինչը, իր հերթին, կնպաստի ՀՀ քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այս դասընթացը ևս մեկ քայլ է բաց, իրազեկ և պատասխանատու հասարակության կառուցման ճանապարհին։  Այն կբացի միջազգային համագործակցության նոր հեռանկարներ հայ ուսանողների համար։ 
Ճանաչված հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Լույս հիմնադրամ, ARMACAD, DAAD, Եվրոպայի խորհուրդ, Բրիտանական խորհուրդ, IREX և այլն) կներկայացնեն իրենց ծրագրերն ու նախագծերը՝ երիտասարդների շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն բոլոր ծրագրերի, դիմում հայտերի, տեղեկատվական բուկլետների, ներկայացումների և այլ նյութերի էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև տարբեր գրքույկներ և բուկլետներ։ Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան վկայականներ։

Հիմնական նպատակները.
- Մղել երիտասարդներին մասնակցելու մեր երկրի ժողովրդավարացման գործընթացին։
- Բարձրացնել իրազեկվածությունը ակտիվ քաղաքացիության և հասարակական կյանքին մասնակցելու կարևորության մասին։ 
- Նպաստել երիտասարդների ակտիվությանը և ներգրավվածությանը հասարակական կյանքին։
- Ամրացնել կապերը ՀՀ մարզերի երիտասարդների միջև և աջակցել նրանց ակադեմիական և մասնագիտական զարգացմանը: 
- Երիտասարդ մասնակիցներին տալ տեղեկատվություն տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող նախագծերի ու ծրագրերի մասին:
- Օգնել երիտասարդներին զարգացնել իրենց առաջնորդական, որոշումների կայացման և քննադատական մտածողության հմտությունները։ 

Թրեյնինգին կարող են մասնակցել՝
- 17-ից 25 տարեկան բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողներ։
- Անգլերենի որոշակի իմացությամբ։
- Որոշակի համակարգչային գիտելիքներ ունեցող։ 
- Ամբողջ միջոցառմանը ակտիվ մասնակցել ցանկացող։
- Ստացված գիտելիքը հետագայում իրենց համայնքներում տարածել պատրաստ երիտասարդներ։
Մեթոդաբանական մոտեցումը բացարձակապես հիմված է լինելու ոչ-ֆորմալ կրթության մոտեցումների վրա։ Շեշտը դրվելու է բաց, բազմակողմանի և արդյունավետ ուսուցման վրա։ Կանցկացվեն քննարկումներ, ներկայացումներ և թրեյնինգներ։ 
Դասընթացի ընթացքում մարզերում բնակվող երիտասարդների ճանապարհածախսը և մեկանգամյա սննդի գումարը մասնակիորեն կֆինանսավորվի: Ֆինանսական օգնություն ակնկալող երիտասարդներին խնդում ենք այդ մասին տեղեկացնել ծրագրի ղեկավարներին` դիմում հայտին կցելով կարճ բացատրագիր ֆինանսավորում ակնկալելու վերաբերյալ: 
Դիմումների ներկայացման վերջնաժամկետից` Սեպտեմբերի 10-ից հետո, կազմակերպության աշխատակազմը դիմում հայտերի հիման վրա կընտրի 25 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից՝ պահպանելով գենդերային և աշխարհագրական հավասարություն: Ընտրված մասնակիցները կստանան նամակ՝ իրենց մասնակցությունը հաստատելու խնդրանքով։
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ծրագրի համակարգողներին` Մհեր Հակոբյան (077) 37 26 47, Գրիգոր Երիցյան (091) 59 62 35: Կարելի է նաև գրել մեր կազմակերպության էլ փոստի հասցեին՝ cfdngo@gmail.com:
Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park