Կազմակերպիչ` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն` ԵԱՀԿ: ԵԱՀԿ մոդել համաժողովը տեղի կունենա Երևանում 2010թ. նոյեմբերի 5-6-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 24.09.2010:
56 հաջողակ դիմորդներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է ԵԱՀԿ մեկ անդամ-պետություն, կընտրվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համաժողովին մասնակցելու համար:
Ընտրված դիմորդները կմասնակցեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների` ԵԱՀԿ-ի գործունեության, դիվանագիտական հմտությունների և հրապարակային խոսքի թեմաներով:
Համաժողովի բոլոր մասնակիցները որպես պարգևատրում կստանան ԵԱՀԿ մոդել համաժողովի մասնակցության պաշտոնական հավատարմագիր: Լավագույն մասնակիցները կստանան նաև խրախուսական մրցանակներ:
Մասնակիցը պետք է լինի 18-25 տարեկան, ցանկալի է ունենա ԵԱՀԿ- մոդել համաժողովի փորձ:
Դիմորդներին անհրաժեշտ է ներկայացնել դիմումները ԵԱՀԿ երևանյան գրասենյակ կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով մինչև 2010թ. սեպտեմբերի 24-ը: Նախընտրական փուլն անցած թեկնածուները հեռախոսով հարցազրույց կանցնեն միջոցառմանը մասնակցելու համար:
Աշխատանքային լեզու` անգլերեն: