Կազմակերպիչներ` բիզնես-հաղորդակցությունների ուսումնասիրման գիտա-կրթական լաբորատորիա ՏԲԴ (Տնտեսագիտության բարձրագույն դպրոց) և «Տնտեսագիտություն: Սողիոլոգիա: Մենեջմենթ» ֆեդերալ կրթական պորտալ: Ինտերնետ-կոնֆերանսը կայանալու է 2010թ. հոկտեմբերի 1-ից 28-ը: Գրանցվելու և զեկուցման տեքստերը ուղարկելու վերջին ժամկետը` սեպտեմբերի 15-ն է:
Կոնֆերանսի նպատակը` բիզնեսում երկխոսական հաղորդակցությունների ոլորտում եղած փորձի ամփոփում և տարածում:
Կոնֆերանսի ծրագրում նախատեսվում են երկու ուղղություններ`
1.երկխոսական հաղորդակցությունների ընդհանուր խնդիրներ,
2.երկխոսական հաղորդակցությունների հոգեբանական և սոցիալական խնդիրներ:
Ինտերնետ-կոնֆերանսի արդյունքում նախատեսվում է տպագրել նյութերի ժողովածուն և ընտրել լավագույն հոդվածները «Բիզնես: Հասարակություն: Կառավարում» ամսագրում տպագրելու համար:
Կոնֆերանսին կարող են մասնակցել բիզնես-հաղորդակցությունների ոլորտում աշխատող մասնագետները (PR, GR, գովազդ), ԲՈՒՀ-երի դասախոսները, ուսանողները, ասպիրանտները, որոնց հետաքրքրում են բիզնես-հաղորդակցությունների խնդիրները:
Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտը lbc.mail@yandex.ru էլեկտրոնային հասցեով: Հոդվածի չափը պետք է չգերազանցի 12 էջ, տեքստը անհրաժեշտ է հավաքել Times New Roman ֆոնտով, տառերի չափը` 14: