Սույն թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 19-ը «Նորավանք» ԳԿՀ-ն ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է ամառային դպրոց «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով:
Զեկուցումներով հանդես կգան փորձագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։ Զեկուցումների թեզիսները նախորոք կտեղադրվեն այս կայքում։ Ամառային դպրոցը կանցկացվի «Նորավանք» ԳԿՀ –ում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23/1)։ Ամառային դպրոցին կարող են մասնակցել այդ ոլորտով հետաքրքրված մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները, ինչպես նաև գիտության թեկնածուներ, լրագրողներ, ազգային անվտանգության ոլորտում աշխատող մասնագետներ։ Հաշվի առնելով մասնակիցների ակտիվությունը, կորոշվեն լավագույն մասնակիցները։
Աղբյուր` noravank.am