Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 12 ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-29

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 12 ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-29

05.07.2010
Գիտաժողովը նվիրված է Հայաստանի և հարակից երկրների ազգաբանությանը (սոցիալ/մշակութային մարդաբանություն), բանագիտությանը և հնագիտությանը: Ընդունվելու են նաև վերոնշյալ գիտաճյուղերին առնչվող հասարակագիտական (սոցիոլոգիա, կրոնագիտություն, արվեստաբանություն, պատմություն, լեզվաբանություն, հոգեբանություն, մշակութաբանություն, ճարտարապետություն և այլն) և բնագիտական (հնա և էթնո-կենսաբանություն, միջավայրային (էկո) և լանդշաֆտային հնագիտություն, հնեատնտեսագիտություն, հնեաերկրաբանություն, հնեաաշխարհագրություն, համակարգչային տեխնոլոգիաների կիրառություն և այլն) բնույթի միջբնագավառային հետազոտությունների վերաբերյալ զեկույցներ:
Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան (ներառյալ) երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և մագիստրանտներ: Ներկայացվելու են միայն բանավոր զեկուցումներ: 

Ամփոփագրերի և մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2010 թ. հուլիսի 15-ը (պետք է ուղարկել հետևյալ էլ.-փոստին` ysc_iae_arm@yahoo.com): 

Խնդրում ենք մասնակցության հայտը (կցված է) հայերեն լեզվի դեպքում լրացնել` Sylfaen, իսկ անգլերեն կամ ռուսերեն տարբերակների համար` Times New Roman տառատեսակներով: Զեկուցումների ամփոփագրերը, առավելագույնը 300 բառ, ընդունվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով` միայն Unicode տառատեսակներով: 

Գիտաժողովի կազմակերպչական հանձնաժողովի ընտրած զեկուցումների հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն էլ.-փոստով` 2-րդ տեղեկատվական նամակով` մինչև 2010թ.-ի օգոստոսի 1-ը։ Գիտաժողովում ներկայացված և ինստիտուտի գիտական խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով։ 
Գիտաժողովի կազմակերպիչ` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդ: 
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15: 
Հեռ.` (+374) 55 55 05 29, (+374) 93 06 56 24, (+374) 10 55 68 96: 
Էլ.-փոստ` ysc_iae_arm@yahoo.com

Աղբյուր` ARMACAD


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park