Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ձեզ դո՞ւր են գալիս մեր նորությունները
AdBook

Նորություններ



Համագործակցության նոր ծրագիր
Համագործակցության նոր ծրագիր
23.06.2010
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը ստորագրեցին համագործակցության ծրագիր:
Ստորագրման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում: 

ԵՊՀ ռեկտորի խոսքերով, երկու երկրների նախագահների ներկայությամբ կնքված համագործակցության ծրագիրն ավելի պարտավորեցնող է հետագա համագործակցությունն արդյունավետ կազմակերպելու առումով: 

Հայաստանի եւ Ռուսաստանի պատվիրակության անդամները Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պատմել են երկու համալսարանների զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին: 


Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը նշել են, որ երկու համալսարաններն էլ որոշակի ուղի անցած կրթօջախներ են եւ երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող հաստատություններ: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կարծիք են հայտնել, որ այս աշխատանքային ծրագիրը կնպաստի երկու երկրների բարձրագույն կրթության զարգացմանը: Համաձայն ծրագրի` համալսարանները համատեղ ծրագրեր են իրականացնելու գիտակրթական տարբեր ոլորտներում: Պարոն Սիմոնյանը դրանցից առաջնայինն համարեց արեւելագիտության ոլորտը: Ռեկտորի խոսքերով, համատեղ աշխատանքներ են իրականացվելու տեղեկատվական անվտանգության, հայագիտության, ռուս բանասիրության եւ այլ բնագավառներում: Նախագահները հանձնարարականներ են տվել երկու համալսարանների ռեկտորներին համագործակցության հեռանկարների վերաբերյալ: 

ԵՊՀ ռեկտորը, վերադառնալով Հայաստան, պաշտոնական հրավեր է ուղարկել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովին, եւ պայմանավորվածության համաձայն` պարոն Կրոպաչյովն առաջիկայում կայցելի Երեւանի պետական համալսարան: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այդ այցի շրջանակներում ամենայն հավանականությամբ, կկնքվի հուշագիր` արեւելագիտության ոլորտում միջազգային ինստիտուտ հիմնելու վերաբերյալ:

Աղբյուր` www.ysu.am


Դիտարկումները` 0
Գովազդ
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
© 2009-2010 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park