Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ձեզ դո՞ւր են գալիս մեր նորությունները
AdBook

Նորություններ



«ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
«ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
22.06.2010
Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները; ծանոթանալ քարոզչության ու հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձին; ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։
ւշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի տեղեկատվական-հոգեբանական անվտանգության խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները։ Աշխատանք կտարվի վերլուծական կարողությունների, տեղեկատվության աղբյուրներին քննական մոտեցման ու ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացման ուղղությամբ: Ուսումնասիրվող առարկաներն են. 
* Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում։ 
* Տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր։ Տարածաշրջանի ներկա աշխարհառազմավարական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։ 
* Ազգային ինքնությունը որպես հոգեբանական գործողությունների թիրախ։ Հայկական և օտար փորձի վերլուծություն։ 

Դասընթացները վարում են առաջատար մասնագետներ և փորձագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։ 

ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։ 

Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները։ Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։ 
— Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։ 
— Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը և ակտիվ մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։ 
— Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ։ 
— Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ։
 Ուշադրություն. դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։ 
Ավելի մանրամասն կարդացեք այստեղ


Դիտարկումները` 1
Գովազդ
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
© 2009-2010 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park