Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Եռօրյա գիտաժողով` նվիրված գիտության զարգացման հիմնահարցերին

Եռօրյա գիտաժողով` նվիրված գիտության զարգացման հիմնահարցերին

14.05.2010
Ջերմուկում ավարտվեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր գիտական հանրությանը ներկայացնել Գիտության պետական կոմիտեի երկամյա աշխատանքները և դրանցից ակնկալվող արդյունքները:
Միաժամանակ, գիտաժողովը նպատակ էր հետապնդում ներկայացնել հետագա ծրագրերը, գիտության առջև ծառացած հիմնախնդիրները, ինչպես նաև գիտական հանրության և գիտաշխատողների հետ քննարկել առկա մտահոգությունները և համագործակցության ձևերը: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի առաջին օրը ներկայացվեց «Գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի մասին» զեկույցը, որի համատեքստում Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանն անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային /թեմատիկ/ և նպատակային-ծրագրային ֆինանսավորմանը, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորմանը, ինչպես նաև գիտական ծրագրերի և թեմաների հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերի նախագծերին: Նա նշեց, որ նախանշված կարգերի ընդունման նպատակը ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերի կատարելագործումն է, որը կնպաստի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, կհստակեցվեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերը, դրանց հատկացման չափանիշները և մեխանիզմները` ապահովելով համապատաuխան չափորոշիչներով միջոցների հաuցեագրված հատկացումը ու դրանց օգտագործման պատաuխանատվության բարձրացումը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված ֆինանuական միջոցների օգտագործման նկատմամբ: Միաժամանակ, Կ. Հայրապետյանն ընդգծեց, որ ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել գիտական ծրագրերի և թեմաների ֆինանuավորման այնպիuի մեխանիզմներ, որով կբացառվի պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը: Նա շեշտեց, որ, պահպանելով ֆինանuավորման բազմաձևությունը, այն պետք է իրականացվի բացառապեu մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման uկզբունքով և հաuցեագրված: Իր զեկույցում Կ. Հայրապետյանը կարևորեց գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ստեղծումը և ներդրումը, ինչպես նաև միջազգային մակարդակին համապատասխան գիտական փորձաքննության չափանիշների ու չափորոշիչների սահմանումը և կիրառումը: Այդպիսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա գիտական ծրագրերի (թեմաների) ընտրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով, ֆինանսավորել և իրագործել այն գիտական ծրագրերը և թեմաները, որոնք միտված են միջազգային մակարդակին համապատասխան արդյունքների ձեռքբերմանը: Զեկույցից հետո գիտաժողովի մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետներն ու մտահոգությունները` ֆինանսավորման նոր կարգերի նախագծերի վերաբերյալ: Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներին միացան նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը: Մ. Մկրտչյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ներկայացրեց գիտության ոլորտի զարգացման, հեռանկարների և առկա վիճակի վերաբերյալ իր մոտեցումները, ինչպես նաև հույս հայտնեց, որ նման գիտաժողովները ապագայում կկրեն պարբերական բնույթ: Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ կոմիտեի երկամյա գործունեությանը` նշելով, որ նորաստեղծ կոմիտեն իրականացրել է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներից բխող բազմաթիվ միջոցառումներ. անցկացվել է գիտական հիմնարկների անձնագրավորում, ներդրվել է անկախ փորձագիտական համակարգ, մշակվել են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև ֆինանսավորվել են գիտաժողովներ, կազմակերպվել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի մրցույթներ: Նա նշեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվել գիտության երիտասարդացմանն ուղղված միջոցառումներին. այդ համատեքստում կազմակերպվել են երիտասարդական դպրոցներ, CRDF-ի հետ համատեղ երիտասարդ գիտնականների համար իրականացված մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 24 երիտասարդական գիտական ծրագիր, ներդրվել են միջազգային համագործակցության նոր հիմքեր: Գիտաժողովի շրջանակում Ս. Հարությունյանը հանդես եկավ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մասին» զեկույցով` նշելով, որ ռազմավարությունը մոտ ապագայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, և գիտաժողովի հիմնական նպատակներից մեկը նաև ռազմավարության շուրջ թափանցիկ և շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որոնց արդյունքում միգուցե ձևավորվեն նոր մոտեցումներ: Բանախոսը շեշտեց, որ ռազմավարությունը, որը ՀՀ գիտության ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջությունն է, ամրագրում է 2011-2020 թվականներին գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Ըստ Ս. Հարությունյանի` ռազմավարությունը հիմք կհանդիսանա ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնք կապահովեն գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը և կիրականացվեն ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ: Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակը 2010-2020 թվականներին Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի առաջընթաց և դինամիկ զարգացումն ապահովելն է: Իր զեկույցում Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ ներկա վիճակին և առկա հիմնախնդիրներին, մասնավորապես, ներկայումս ՀՀ-ում գիտական, գիտակրթական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվում է ավելի քան 100 կազմակերպություն, որոնք ներկայացնում են Գիտությունների ազգային ակադեմիան և 10-ից ավելի գերատեսչություններ: Հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար մարդ: 


Պետական բյուջեից ֆինանuավորվող գիտական ծրագրերի և թեմաների իրականացման գործում ներգրավված են շուրջ 7.5 հազար գիտնականներ և գիտական աշխատողներ, որոնցից 3075-ը ունի գիտական աստիճան: 2009 թվականի պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները 2001 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2008-2009 թվականներին միջազգային դրամաշնորհներով իրականցվել է ավելի քան 50 գիտական ծրագիր, որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են տարեկան շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը: 


Բացի այդ, ստեղծվել են ավելի քան 30 ոչ պետական գիտական կազմակերպություններ, գիտական հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ, որոնցից 17-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացրել են գիտական ծրագրեր: Գիտության ոլորտի երիտասարդացման քաղաքականության շրջանակում 2008-2009 թվականներին կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց, որին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ գիտնական և ասպիրանտ: 2008-2009 թվականներին ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ընգրկվել է շուրջ 1200 գիտնական հանրապետությունից և օտարերկրյա պետություններից: Ս. Հարությունյանը նշեց, որ 2008 թվականից առանձնակի ուշադրություն է դարձվել հայագիտությանը: 2008-2009 թվականներին հայագիտական հետազոտական ծրագրերն ավելացել են երեքով, այդ թվում՝ մեկ պետական նպատակային ծրագիր: Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ գիտության ոլորտում առկա են նաև բազմաթիվ հիմնախնդիրներ, մասնավորապես, խզված է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը, բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը` ներառյալ էլեկտրոնային գրադարանների ցանցը, գիտահրատարակչական գործունեությունը չի բավարարում միջազգային չափանիշներին, ինչպես նաև շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը գիտության ոլորտից: Առկա վիճակը և հիմնախնդիրները ներկայացնելուց հետո Ս. Հարությունյանը մատնանշեց այն հիմնական առաքելությունները, որոնք ամրագրված են ռազմավարությունում, այն է` ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն, ինչպես նաև ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը և այլն: Ամփոփելով զեկույցը` Ս. Հարությունյանը նշեց, որ իրականում ռազմավարության իրականացումը հնարավորություն կընձեռի հնարավորինս սահուն ընդգրկվել համաեվրոպական գիտատեխնիկական, գիտակրթական և տնտեսական տարածք, կնպաստի միջազգային շուկայում հայրենական տնտեսության ուրույն տեղի ձեռքբերմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետությունում գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծմանը: Զեկույցից հետո գիտաժողովի մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին և ներկայացրին ռազմավարության իրականացման իրենց տեսլականը: 

Գիտաժողովի եզրափակիչ օրն անդրադարձ եղավ «Գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին», որը մշակվել է Գիտության պետական կոմիտեի կողմից: Նշված թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ կոմիտեի նախագահը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների բուռն քննարկումները: Գիտաժողովի ավարտին կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում քննարկվեցին գիտական խորհուրդներին, հրապարակային պաշտպանություններին, գիտական ամսագրերին, ինչպես նաև երկաստիճան համակարգին և ԲՈւՀ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներ:

Աղբյուր` edu.am


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park