Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Մրցույթ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում սովորելու համար

21.04.2010
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /100 կրթաթոշակ/ և հետբուհական /15 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն. 
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, -դիմում-հարցաթերթիկ, 
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ, 
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված, 
-բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության և ՁԻԱՀ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/, 
-անձնագրի պատճենը, -ծննդյան վկայականի պատճենը /Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/, 
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք, 
-3x4 չափսի 6 լուսանկար: 
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև. 
-ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ, 
-օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան, 
-Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները՝ տվյալ բուհի համաձայնությունն ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար: 
Մագիստրոսական կրթության համար կարող են դիմել միայն 2010թ. Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բակալավրի կոչում և բուհի համաձայնությունը` մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: 
ՀՀ բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում, կարող են դիմել միայն Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհի կողմից տրված համաձայնության առկայության դեպքում: 
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ: 
Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 562364): 
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 7 -ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park