Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Մրցույթ Սիրիայի Արաբական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար

12.04.2010
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական / 8 կրթաթոշակ / կրթություն ստանալու համար, ինչպես նաև 30 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:

Մագիստրոսական և ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Լեզվի վերապատրաստման դասընթացների համար անցկացվող մրցույթին կարող են դիմել արաբերեն լեզվին տիրապետող ՀՀ բուհերի ուսանողները: 

Դիմորդները պետք է ներկայացնեն. 
•դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, 
•դիմում-հարցաթերթիկ, 
•ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսերի ուսանողներն առաջադիմության թերթիկի /ակադեմիական տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ արաբերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված, 
•անձնագրի պատճենը, 
•բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար, 
•3x4 չափսի 5 գունավոր լուսանկար, 
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: 

Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև. 
•ռեֆերատ հայերեն լեզվով, 
•ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ, 
•օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.11.2007թ. N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 

Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգիե համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մայիսի 5-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64): 

Մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/:

Աղբյուր` edu.am


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park