Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Կառավարման արդյունավետության բարձրացում

05.03.2010
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով` ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգը»: Նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչները, հիմնված է տնօրենների ընտրության մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա:
Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարևորագույն պայմաններ են սահմանված հավակնորդի` այդ դպրոցի զարգացման սեփական ծրագրի առկայությունը և դրա ներկայացումը դպրոցի խորհրդին, ինչպես նաև հավակնորդի գործնական հմտությունները բացահայտելուն ուղղված հարցազրույցի անցկացումը, որի նպատակը ոչ թե հավակնորդի տեսական գիտելիքների գնահատումն է, այլ խորհրդի անդամների կողմնորոշմանը նպաստելը: 

Առավելապես հստակեցված են ընտրությանը մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որը հնարավորություն է տալիս խուսափել սուբյեկտիվ դրսևորումներից: Հաշվի առնելով մասնակից բոլոր կողմերի շահերը` կարգում սահմանվել են ընտրության արդյունքների բողոքարկման հստակ մեխանիզմներ: Նոր կարգի մշակման փուլում գերակա է դիտարկվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրը և ներդրվել են դրանք չեզոքացնող համապատասխան մեխանիզմներ: Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նոր կարգը հիմքեր է ստեղծում ուսումնական հաստատությունները բարձրակարգ մասնագետներով համալրելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Աղբյուր` edu.am


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park