Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Կրթաթոշակ արտասահմանցի ուսանողներին`մասնագիտանալու հայոց ցեղասպանության հարցում

05.03.2010
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շարք գիտական միջոցառումներ, ցուցադրություններ, կոնֆերանսներ: Մշտական ցուցադրությունից բացի, թանգարան-ինստիտուտը սփյուռքի նախարարության հետ համատեղ կկազմակերպի երկօրյա կոնֆերանս` մշակութային ցեղասպանություն թեմայով: Ապրիլի 23-ին թանգարանի սրահում կբացվի բացառիկ ցուցադրությունը, որտեղ տեղ են գտել թանգարանի գիտաշխատողների վերջին 2 տարվա հավաքչական աշխատանքների արդյունքները: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատում է, որ ցուցանմուշները ցուցադրվում են առաջին անգամ ու ներկայացնում փաստերի հսկայական հավաքածու:
Թանգարան-ինստիտուտի խոշոր նախագծերից մեկը կառույցի ընդարձակումն է, որտեղ կլինի նաեւ նոր ու ավելի լայնածավալ ցուցադրություն: Ժամանակավոր ցուցադրությունների սրահում կներկայացվեն Հայոց ցեղասպանության մասին արտասահմանյան հեղինակավոր մամուլում տեղ գտած 40-50 բացառիկ հոդվածներ: «Այս ցուցադրությունը կփաստի, որ Հայոց ցեղասպանությունը միշտ էլ գտնվել է արտասահմանյան հեղինակավոր մամուլի ու վերլուծաբանների ուշադրության կենտրոնում», ասաց Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված եւս մեկ կարեւոր գործ է նախաձեռնել: Կհատկացվեն դրամանշնորհներ այն արտասահմանցի ուսանողներին, ովքեր ցանկանում են մասնագիտանալ Հայոց ցեղասպանության հարցում: Կրթաթոշակը կկրի Ռաֆայել Լեմկինի անունը, հենց նրա, ով քննելով 1915-ին Օսմանյան կայսրությունում կատարված վայրագություններն ու ջարդերը, առաջին անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Աղբյուր` Ազգ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park