Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ո՞ր համալսարանում եք սովորում?

Նորություններ



Ժամանակակից եւ բարձրորակ կրթություն
04.03.2010
Այս տարի ՀՊՏՀ–ն կնշի իր հիմնադրման 80—ամյակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, լինելով ներկայիս ամենապահանջված մասնագիտություններից մեկի գլխավոր «ձուլարանը», առավել բարձրացրեց իր արժեքը վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։
Բոլորի համար պարզ դարձավ, թե որքան կարեւոր է ցանկացած երկրի համար ոլորտի բանիմաց մասնագետների առկայությունը։ Որոշ եվրոպական երկրներում տնտեսագիտական բուհերը դարձել են բարձրագույն ուսումնական համակարգի բարեփոխումների առաջատարը, եւ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Բավական է տեսնել, թե յուրաքանչյուր տարի որքան դիմորդներ են ցանկություն հայտնում կրթություն ստանալու այստեղ, եւ կարելի է հասկանալ, որ այն այս պահին Հայաստանի լավագույն բուհերից է՝ վայելելով հասարակական վստահություն եւ պահանջարկ իր բարձրորակ կրթական ծառայությունների հանդեպ։ Բուհի ձեռքբերումներն ու նրա առաջ ծառացած խնդիրները երեկ քննարկվեցին ՀՊՏՀ–ի խորհրդի նիստում, որին մասնակցում էր համալսարանի խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Խորհրդի նախագահն անդրադարձավ կատարված աշխատանքներին։ 

«Բուհի ձեռքբերումներն, ինչ խոսք, պատկառելի են։ Աշխատանքների բանիմաց կազմակերպման, ուսումնական գործընթացի կատարելագործման միջոցառումների շնորհիվ է, որ ավելացել է ուսանողների ընդհանուր թիվը, իսկ որ ինձ համար առավել կարեւոր է՝ բարձրացել է ուսման առաջադիմությունն ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում։ Սա շատ կարեւոր է այսօր, երբ գիտելիքն աստիճանաբար դառնում է առավել պահանջարկված արժեք, եթե կուզեք՝ առավել մրցունակ ապրանք»,–ասաց ԱԺ նախագահը։ 

 Համակարգիչը չգիտի, թե ինչ է կոռուպցիան 

Հայաստանի բուհերի առաջ ծառացած ամենացավոտ խնդիրներից մեկը կոռուպցիան է, որը կրթության որակի բարձրացման եւ բուհական համակարգի զարգացման հիմնական խոչընդոտն է։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուսումնասիրելով հակակոռուպցիոն առաջավոր փորձը, ներդրել է քննությունների ընդունման բացառիկ մեթոդ, որը բացառում է դասախոսի մասնակցությունն այս գործընթացին, հետեւաբար նաեւ՝ սուբյեկտիվիզմը։ Բուհի ամբիոններում մշակվում է ուսումնական մոդուլների թեստային բազան, որի հիման վրա կատարվել են լուրջ նորամուծություններ։ 

Դրանցից ամենաէականը 13 մոդուլից կազմված միջանկյալ քննությունների անցկացումն է ավտոմատացված թեստային համակարգով, որի դեպքում ուսանողի գիտելիքները գնահատում է համակարգիչը։ «Պակաս կարեւոր չէ նաեւ բուհի տարբեր ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողների, ասպիրանտների եւ դասախոսների մասնակցությունն ինչպես գիտահետազոտական ծրագրերին, այնպես էլ միջբուհական կապերին»,–ասաց ԱԺ նախագահը։ 

Համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Սուվարյանը, ներկայացնելով կատարված աշխատանքը, նշեց, որ բուհում բոլոր քննությունները անցկացվում են կամ վերը նշված եղանակով, կամ գրավոր. այսինքն՝ ուսանողը հնարավորություն ունի ցածր գնահատական ստանալու դեպքում տեսնել, թե ինչ սխալներ է թույլ տվել։ «Այսօր համալսարանի 5 ֆակուլտետներում սովորում է 7200 ուսանող՝ բակալավիրատի 18 տնտեսագիտական, մեկ ճարտարագիտական մասնագիտություններով եւ 6 մասնագիտացումներով, մագիստրատուրայի 18 մասնագիտություններով ու 4 տնտեսագիտական եւ նույնքան դուալ մասնագիտացումներով։ Կարեւորելով կրթական բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀՊՏՀ—ում արդիականացվել են բակալավրիատի ու մագիստրատուրայի բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ուժի մեջ է մտել գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի բարեփոխման տարբերակը»,–ասաց ռեկտորը։ Կրթական նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով հաշվետու տարում ՀՊՏՀ—ում ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած եւս 3 լսարան, երկուսը՝ ՀՀ ԿԲ—ի, մեկը՝ ՀՀ 8 ապահովագրական ընկերությունների նախաձեռնությամբ։ Հատկանշական է նաեւ այն, որ ՀՊՏՀ—ն մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների փորձառության կազմակերպմանը, բուհ—գործատու կապի ամրապնդմանը. ապացույցը՝ աշխատանքի երկու տոնավաճառներն էին, որոնց մասնակցել են հանրապետության գրեթե բոլոր խոշորագույն կազմակերպությունները։ Օրեցօր ընդլայնվում են ՀՊՏՀ—ի միջազգային համագործակցական կապերը ՌԴ, եվրոպական եւ ամերիկյան համալսարանների հետ։ Յու. Սուվարյանը տեղեկացրեց, որ 2010թ. հոբելյանական է տնտեսագետների համար, քանզի լրանում են Հայաստանում բարձրագույն կրթությամբ տնտեսագետ կադրերի պատրաստման 90 եւ ՀՊՏՀ–ի հիմնադրման 80—ամյակները։ Ռեկտորը հավաստիացրեց, որ այս հոբելյանական տարեթվերը կնշվեն ըստ պատշաճի։ 

 «Կարող ենք անել ավելին» 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրենց դիրքորոշումն արտահայտել մի շարք խնդիրների շուրջ։ «Այս ուսումնական տարում բուհում մեկնարկեց հեռակա մագիստրատուրայի կրթափորձը, եւ պետք է խնդրեմ՝ ամփոփելով այդ կրթափորձի արդյունքները՝ առաջարկներ անել։ Երրորդ կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայի փուլում, կրեդիտային համակարգի ներդրումը նույնպես կարեւոր է, մենք այն նախաձեռնեցինք բոլոր բուհերում։ Միջազգային հարաբերությունների ոլորտում բոլոր բուհերը փորձում են ակտիվացնել միջազգային հարաբերությունները՝ քաջ գիտակցելով, որ միջազգային գործընկերությունն է, որ տալու է հնարավորություն ավելի արդիական կրթություն մատուցելու։ Խոստովանենք, որ այստեղ շատ ավելի մեծ հեռանկարներ կան, քան մենք այսօր օգտագործում ենք։ Բացի այդ, տնտեսագիտական կրթությունն արագ մաշվող կրթություն է, եւ այստեղ վճարովի ծառայություններ մատուցելու հրաշալի հեռանկարներ կան՝ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու եւ կիրառական կրթական ծրագրերի ներմուծման միջոցով»,–ասաց նախարարը։ Նա առաջարկեց տնտեսագիտական համալսարանին՝ ստանձնել նաեւ տնտեսագիտական կրթական եւ ուսումնական բարեփոխումների առաջատարի դերը։ Մենք ունենք բազմաթիվ բուհեր՝ պետական եւ ոչ պետական, որտեղ մատուցվում է տնտեսագիտական կրթություն, տնտեսագիտական ֆակուլտետներ կան գրեթե բոլոր մասնավոր բուհերում եւ շատ պետական բուհերում։ Այստեղ չափորոշիչների մշակումն արվել է տնտեսագիտական համալսարանի օգնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։

Կստեղծվի նոր ֆակուլտետ 

ՀՊՏՀ—ում ուսման որակը բարձրացնելու համար Յու. Սուվարյանը խորհրդի անդամներին առաջարկեց ստեղծել հաշվապահական հաշվառում եւ աուդիտի ֆակուլտետ՝ իր 2 ամբիոններով՝ «Կառավարման հաշվառում եւ աուդիտ» ու «Ֆինանսական հաշվառում»։ Ռեկտորը նշեց, որ համալսարանի կառուցվածքում նման փոփոխություններն էապես կնպաստեն տնտեսագիտական կրթության արդյունավետության եւ որակի բարձրացմանը։ Առաջարկ եղավ նաեւ կառավարման ամբիոնի հիման վրա ստեղծել 2 ամբիոն՝ «Կառավարում» եւ «Հակաճգնաժամային եւ զբոսաշրջության կառավորում»։ Առաջարկվեց ֆինանսական ֆակուլտետում վերանայել եւ վերակառուցել ամբիոնները։ Խորհուրդը հաստատեց այս առաջարկը, ինչպես նաեւ համալսարանի 2010թ. բյուջեի նախագիծը։

Աղբյուր` HHpress
Գովազդ
Саркисян С. Разорванное время. Книга состоит из 2 частей. Первая часть это повесть о деревне под натиском русского большевизма, а так же  о простой армянской семье, в которой описывается о не простых отношениях отца и сына (Мовсес и Каро), столкновениях и взглядах разных времен . Во второй части воспоминания и размышления о творческой жизни и сцене великого артиста Соса Саркисяна.
Саркисян С. Разорванное время. Книга состоит из 2 частей. Первая часть это повесть о деревне под натиском русского большевизма, а так же  о простой армянской семье, в которой описывается о не простых отношениях отца и сына (Мовсес и Каро), столкновениях и взглядах разных времен . Во второй части воспоминания и размышления о творческой жизни и сцене великого артиста Соса Саркисяна.
General English Courses
TOEFL IBT, TOEFL PBT, IELTS (Acadecmic and General) preparation, Master's Degree in European Universities.
Adress: 41, Abovyan St.,
Apt. 13, Yerevan 0009, 
Tel: (+374 10) 52-63-64
E-mail: softsafe@hotmail.com
General English Courses
TOEFL IBT, TOEFL PBT, IELTS (Acadecmic and General) preparation, Master's Degree in European Universities.
Adress: 41, Abovyan St.,
Apt. 13, Yerevan 0009,
Tel: (+374 10) 52-63-64
E-mail: softsafe@hotmail.com
© 2009 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park