Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Քննության արդյունքները` վարկանիշային ցուցանիշ

03.03.2010
Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարությունը տեղեկություն է տարածել օտարերկրյա բժշկական հաստատություններ ավարտած 2009 թվականի շրջանավարտների պետական քննության արդյունքների վերաբերյալ: Համաձայն տեղեկատվության, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում /www.mhe.gov.sy/, Հայաստանի Հանրապետության բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները ցուցաբերել են 58 տոկոս արդյունք և վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը:
Առաջին եռյակում արաբական երկրների բուհերի շրջանավարտներն են, ովքեր կրթությունը ստացել են մայրենի լեզվով: 

Առաջին տեղում Եգիպտոսի բժշկական ուսումնական հաստատությունների օտարերկրյա շրջանավարտներն են, ովքեր ցուցաբերել են 69,5 տոկոս, երկրորդը` Հորդանանի, երրորդը` Արաբական Միացյալ Էմիրությունների, ովքեր համապատասխանաբար ցուցաբերել են 61 և 60 տոկոս արդյունքներ: 

ՀՀ բժշկական հաստատությունների շրջանավարտները, գրավելով չորրորդ հորիզոնականը, իրենց ցուցաբերած գիտելիքներով շուրջ երկու անգամ գերազանցել են ԱՊՀ անդամ երկրների ուսումնական հաստատությունների շրջանավարտներին:

Հինգերորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության շրջանավարտներն են` 30 տոկոս, ապա Ուկրաինան` 29, Բելոռուսը` 27 և Մոլդովան` 26 տոկոս արդյունքներով: 

Երևանի պետական բժշկական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած Օմար Աբդուլ Քարիմ Քեշկան ցուցաբերել է 76 տոկոս առաջադիմություն և մասնակիցների վարկանիշային ցուցակում գրավել երկրորդ հորիզոնականը:

Աղբյուր` edu.am


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park