Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ձեզ դո՞ւր են գալիս մեր նորությունները

Նորություններ



Նախարարը հանդիպեց օտարերկրյա ուսանողներին
03.03.2010
ՀՀ բուհերում օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին շրջանում գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը երկու անգամ դիմել էր նախարարություն` անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել էր այդ հնարավորությունը: Բուհում սովորող օտարերկրյա ուսանողներին թույլատրվել էր շարունակել ուսումը մինչև առաջին կիսամյակի ավարտը, որից հետո նրանց հնարավորություն է տրվել սահմանված կարգով տեղափոխվել օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական մեկ այլ բարձագույն ուսումնական հաստատության նույն կուրս՝ ուսման նույն վարձավճարով: 

Վերոնշյալ որոշումը որոշակի մտահոգության տեղիք էր տվել ”Հայբուսակ” համալսարանի արդեն նախկին ուսանողների շրջանում, որոնք նախարարի հետ հանդիպում էին խնդրել: Արձագանքելով ուսանողների նախաձեռնությանը` այսօր նրանց ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորան: Նախարարը հանդիպմանը ներկա Հնդկաստանի Հանրապետության, ինչպես նաև Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին մանրամասն բացատրեց ստեղծված իրավիճակը: Նա նշեց, որ նախարարությունը շահագրգռված է օտարերկրյա քաղաքացիների ուսումնառությունը Հայաստանում կազմակերպելու տեսանկյունից, սակայն այն ինքնանպատակ չէ, և անհրաժեշտ է ապահովել չափորոշիչներին համապատասխան կրթության որակ: “Հայբուսակ համալսարանը պարտավոր էր ձեզ հեռացնել, և 11 ուսանող արդեն հեռացվել է, իսկ եթե դուք դեռևս հեռացված չեք, դա նախարարի հրամանի խախտում է>,-նշեց նախարարը և մատնանշեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երեք ուղի` առաջինը. տեղափոխվել ԵՊԲՀ, որն այսօր հանդիսանում է օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող միակ բժշկական բարձագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում` հավելելով, որ ուսանողների տեղափոխման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 12-ը: 

Բացի այդ, երիտասարդները կարող են ուսումնառությունը շարունակել այլ երկրի բուհում է և, վերջապես, կարող են սպասել այնքան ժամանակ, մինչև Հայբուսակ համալսարանը կշտկի առկա թերությունները և թույլտվություն կստանա իրականացնել համապատասխան կրթություն, որը լավագույն պարագայում հնարավոր է միայն նոր ուսումնական տարվանից: Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հնչեցին հարցեր; Վերջիններս նախարարին խնդրեցին հնարավորություն տալ տեղափոխվել նույն համալսարանի հայերեն կամ ռուսերեն լեզվով ուսուցման ֆակուլտետներ, որին ի պատասխան` նախարարը նշեց, որ ՀՀ օրենսսդրությամբ նման հնարավորություն ընձեռված չէ; 

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ԱՊՀ անդամ այլ երկրներից տեղափոխված ուսանողների խնդիրներին: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի Հայբուսակ համալսարանին արգելվել է իրականացնել օտարերկրացիների ընդունելություն կամ տեղափոխություն: Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը նշեց, որ օտարերկրյա ուսանողների շահերի պաշտպանության նպատակով նախարարությունը դեռևս ամիսներ առաջ է բարձրաձայնել խնդիրը տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապհովմանը միտված նախարարության քաղաքականությունը նախևառաջ բխում է ուսանողների շահերից»,-նշեց Ա. Աշոտյանը:

Աղբյուր` edu.am
Գովազդ
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
© 2009 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park