Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Կրթություն` Հարվարդի "Հետքեր" ճարտարապետական ստուդիայի մասին

02.03.2010
Ստուդիայի նպատակն է հիշողության հասկացության սահմանումը և նյութականացումը` գործածելով արդի թվանշային հետագծի եւ վիրտուալ ինտերակտիվ պատկերման տեխնոլոգիաները: Բովանդակության սկզբնաղբյուրն է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Պրոֆեսոր Ալեն Սայեղ 
HGSD դասախոս, Invivia-ի նախագահ ու համահիմնադիր - Միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետ, դիզայներ եւ մանկավարժ 
- 1997 թվականից` HGSD-ի դասախոս 
- Ճարտարապետության, վիդեո խաղերի եւ փոխազդեցության դիզայնի մասնագետ 
- Հաճախորդների շարքում են Microsoft-ը, LG-ն, Guggenheim թանգարանը եւ այլն - Բազմաթիվ դիզայներական մրցանակների դափնեկիր` MIMC, ID մրցանակ եւ SEGD 
- Մասնագիտանում է թվանշային եւ ֆիզիկական փորձի անքակտելի առնչությունների վրա: Թվանշային եւ ֆիզիկական փոխազդեցությունների այս աշխատանքը հիմնված է ճարտարապետության եւ քաղաքաշինության թեմայի վրա:

Այսինքն` յուրաքանչյուր աշխարհի մասին հասկացությունը եւ փորձը հարստացնում է գիտելիքը մյուսի մասին: 
- Կրթություն է ստացել Բեյրութի ամերիկյան եւ Հարվարդի համալսարաններում Պրոֆեսոր Մարտին Բեչթոլդ, PhD HGSD-ի համալսարանի ճարտրապետական տեխնոլոգիայի պրոֆեսոր 
- Միջազգային ճանաչում ունեցող մանկավարժ, ճարտարապետ, հետազոտող 
- HGSD ֆակուլտետում է 2000 թվականից - Դիզայնի ասպարեզում տասնյակից ավելի միջազգային մրցանակների դափնեկիր 
- Տասնյակից ավելի հրապարակումների հեղինակ եւ համահեղինակ 
- Մասնագիտացումը` համակարգչի վրա հիմնված դիզայն, արտադրության մեջ արդյունաբերական ռոբոտների գործածություն ու ճարտարապետական բաղադրիչների արտադրություն 
- Կրթություն է ստացել RWTH-ի Ախենի համալսարանում (Գերմանիա) եւ Հարվարդի համալսարանում Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի 12 ուսանողները Հայաստան կատարած 8-օրյա ուղեւորության ընթացքում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության պատմական, մշակութային եւ քաղաքական շարժառիթները: 
- Ուսանողները կզարգացնեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ճարտարապետական ծրագրի անհատական մոտեցումներ: 
- Ստուդիայի աշխատանքները կամփոփվեն իրական ֆիզիկական ձեւերի եւ ստեղծված հիշողության փորձի շնորհանդեսով: 
- Ուսանողների աշխատանքի հրապարակումները կտպագրվեն, իսկ գծագրերը "ճանապարհորդ" ցուցադրության մաս կդառնան: 

Խնդրում ենք կապի մեջ մնալ մեզ հետ. աշխատանքի առաջընթացին զուգահեռ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի:

Աղբյուր` Լույս




Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park