Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ - 2011)

17.02.2010
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդ համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) աջակցությամբ, հրավիրում է Բեռլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում աշխատելու համար:
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը` Բունդեսթագը, երիտասարդներին հնարավորություն է տալիս 15 շաբաթյա /2011թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը / գործունեության ընթացքում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների փորձառություն: Հաղթողներին ընտրում է Բունդեսթագի կողմից կազմված հանձնախումբը: Նախապայմաններն են`
•Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
•համալսարանական կրթություն,
•գերմաներենի շատ լավ իմացություն: 
Կրթաթոշակ ստանալու պահին դիմողի 30 տարեկանը լրացած պետք է չլինի: Կրթաթոշակը` 
•ամիսը` 450 եվրո, 
•բնակարանային ծախսեր, 
•ապահովագրական և ճանապարհային ծախսեր: 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park