Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ձեզ դո՞ւր են գալիս մեր նորությունները
AdBook

Նորություններ



"Մի կտոր" Չինաստան ԵՊՀ-ի գրադարանում
16.02.2010
ԵՊՀ գրադարանում պաշտոնապես բացվեց Չինական անկյուն: Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ ստեղծված անկյունը նախատեսված է ոչ միայն համալսարանականների համար:
Չինաստանի ու չինացիների մասին պատմող գրքերից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:
Պատմական վկայությունների համաձայն` հայերը Չինաստան էին գնում դեռեւս մ.թ.ա. 2-րդ դարում: Հայերը լավ են իմացել Չինաստանի տարածքը, տիրապետել են լեզվին եւ իրավունք են ունեցել մուտք գործել անգամ այնպիսի տարածքներ, որտեղ օտարերկրացիների մուտքն արգելվում էր: 

19-20 դդ. հայտնի չինահայերի ցուցակը պարզապես շլացուցիչ է: Երկու ժողովուրդները նման են ոչ միայն հնադարյան մշակույթով, այլեւ պանթուրքիզմի դեմ պայքարով: 2006 թվականից Հայաստանում գործող Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանը նշում է, որ այսօր արդեն հայերն ու չինացիները անհամեմատ քիչ գիտեն միմյանց մասին: 

Չինական անկյան բացումը նպատակ ունի լրացնել այդ բացն ու օգնել երկու ժողովուրդներին ավելի լավ ճանաչելու միմյանց: «ԵՊՀ գրադարանում այսօր բացվում է Չինական անկյուն: Սակայն այս փոքրիկ անկյունը կարող է չինական հնագույն ու հետաքրքիր աշխարհ տանող մեծ դուռ դառնալ»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Չինաստանի փոխդեսպան տիկին Ֆանգ-Ֆանգը: 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ գրադարանի նախասրահում, այդ իսկ պատճառով կամա թե ակամա հանդիսական էին դառնում նաեւ գրադարանի այցելուները, մասնաշենքի պատահական անցորդներն ու աշխատակիցները: ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները հանդիսականին ներակայացան բոլորովին նոր` «չինական» տեսքով: Միջոցառման ընթացքում նաեւ հնչեց հայկական երգ` այս անգամ չինացի երգչուհու կատարմամբ: Չնայած կենտրոնի պաշտոնական բացումն այսօր էր, համապատասխան գրականությունը գրադարանում տեղեդրված է արդեն 2 շաբաթ: 

Գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ուսանողների կողմից հետաքրքրությունը շատ մեծ է: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ առաջարկվող գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսերենով եւ անգլերենով են: Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ արդեն իսկ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ` նմանօրինակ անկյուններ բացելու նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:


Դիտարկումները` 1
Գովազդ
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
© 2009-2010 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park