Դիպլոմայիններ, ռեֆերատներ, կուրսայիններ
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Հարցում
Ձեզ դո՞ւր են գալիս մեր նորությունները
AdBook

Նորություններ



Ճապոնական մշակույթը ԵՊՀ-ում
Ճապոնական մշակույթը ԵՊՀ-ում
15.02.2010
ԵՊՀ Պալեանների դահլիճում փետրվարի 26-28-ը տեղի կունենա ճապոնական իկեբանա ծաղկարվեստի և թեյախմության ցուցադրություն: Նախատեսվում է նաև ճապոնական գեղանկարչության սումիե ոճի մաստեր կլաս: 
Միջոցառումը կազմակերպում է Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը:
Միջոցառման առաջին օրը տեղի կունենա թեյախմություն, իսկ հաջորդ օրը մասնակիցները կկարողանան ծանոթանալ ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին և թեյախմության ողջ արարողակարգին: Իսկ արդեն փետրվարի 28-ին հնարավոր կլինի սումիե ոճի նկարչության վերաբերյալ դասեր առնել ճապոնացի նկարչուհի Միդորի Յամադայից: 
Սումիե ոճը ճապոնական գեղանկարչության ուղղություն է, որ սկիզբ է առել Չինաստանում, իսկ 14-րդ դարում ներթափանցել նաև Ճապոնիա: Սումիե բառը բաղկացած է ճապոնական երկու բառերից` սումի (ստվերաներկ) և ե (գեղանկարչություն) բառերից, որ թարգմանաբար նշանակում է միատոն գեղանկարչություն: 
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, պարզապես պետք է լրացնել հայտը և այն ուղարկել կազմակերպիչներին: Ի դեպ, ինչպես նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Աննա Տայանը, սա ՌԴ-ում ճապոնական դեսպանատան և ԵՊՀ-ի միջև համագործակցության առաջին դեպքը չէ:

Աղբյուր` www.ysu.am


Դիտարկումները` 2
Գովազդ
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
Գևորգյան Գևորգ Մարտարվեստների դպրոցը հրավիրում է մասնակցելու Արևելյան մարտարվեստների դասընթացների` հիմնված անտիկ Տիբեթյան համակարգի և վինգ չուն կունգ ֆուի վրա: 
Հեռ.`+374 99 615166 կամ +374 99 874423
Էլ.հասցե` gevorgyan.school@gmail.com էլ. փոստի հասցեով:
© 2009-2010 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park