Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու "Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)" թեմայով վեբինարին, որը կվարի Եկատերինա Բոնդարենկոն (Եվրամոնիտոր միջազգային): Վեբինարը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 16:00-17:30: Վեբինարի աշխատանքային լեզուն` ռուսերեն: Վեբինարի ընթացքում կներկայացվեն Եվրամոնիտոր միջազգայինի (ԵՄ) GMID տվյալները: ԵՄ-ն տարբեր ոլորտների, երկրների ու սպառողների վերաբերյալ գլոբալ ռազմավարության օբյեկտիվ տվյալներ է ներկայացնում: Եկատերինա Բոնդարենկոն կծանոթացնի GMID տվյալներին (որին ՀՌԿԿ-Հայաստանը 2011թ. հոկտեմբերի ընթացքում փորձնական մուտքի թույլտվություն է ստացել որպես Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ) և կպատասխանի մասնակիցների հարցերին: Վեբինարը հասցեագրված է մարկետինգային տվյալներով հետաքրքրվող հետազոտողներին:
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 14-ը` ժամը 17:00-ը: Միայն 12 մասնակիցներ կարող են ներկա լինել վեբինարին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացվի մինչև հոկտեմբերի 17-ը:
Ավելին`
այստեղ